ՈՒԵՖԱ-ն չի զրկի չեմպիոնության հաղթողներին Չեմպիոնների լիգա մտնելու հնարավորությունից․ The Times
СпортՈՒԵՖԱ-ն չի պլանավորում զրկել ներքին առաջնությունների հաղթողներին որակավորման միջոցով հնարավոր չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու հնարավորությունից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանում որակավորումները կրճատելու ծրագրերը, և որ «վատագույն դեպքում ՈւԵՖԱ-ն կարող է լիովին չեղյալ հայտարարել դրանք»: Կազմակերպությունը նախատեսում է ավարտել 2019/20 մրցաշրջանի մրցաշարերը, որոնք դադարեցվել են մարտին, և նախտեսված է վերսկսել մինչև օգոստոսի վերջ։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Չեմպիոնների լիգայի 2020/21 խմբային փուլի առաջին տուրը, ՈՒԵՖԱ-ի պլանների համաձայն, պետք է կայանա հոկտեմբերի 20-21-ը: