Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 

Արման Թաթոյանի վրա անգրագետ և ոչ իրավական ձևակերպումներով հարձակվողներն առնվազն պետք է ամաչեն. Լարիսա Ալավերդյան

Հասարակություն

Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում գրանցվեց հերթական միջադեպը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին դուր չեկավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ 2019թ. զեկույցը ներկայացնելիս կիրառած՝ «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է» ձևակերպումը: Պատգամավոր Հակոբյանը, մասնավորապես, նշեց. «Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր։ 21-րդ դարում, հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշել, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Կարող էիք Ձեր միտքը այլ թեմաների շուրջ կրճատել, բայց կանանց իրավունքների մասին պետք էր ավելի համապարփակ խոսել»:

Իր հերթին՝ Թաթոյանը, անդրադառնալով ելույթին, նշեց. «Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին»:

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով նշեց. «Պետք է հստակեցնել՝ նրանք, ովքեր անգրագետ և ոչ իրավական ձևակերպումներով հարձակվում են Արման Թաթոյանի վրա, առնվազն պետք է ամաչեն: Տարիներ հետո, երբ այս ոլորտում ավելի փորձառու լինեն, կհասկանան, որ ամբողջովին դատապարտելի է նրանց այս կեցվածքը: Նոր իշխանական խմբի մոտ չի հաջողվել իրագործել՝ Նոր Հայաստան, նոր վեհափառ, նոր ՍԴ գաղափարները, հիմա հերթը հասել է ՄԻՊ ինստիտուստին: Միջադեպը նրանց նախկին գործելաոճի շարունակությունն է»: 

Ալավերդյանի խոսքով՝ իշխող կուսակցության համար անընդունելի է տեսնել մի կառույց, որն ամբողջովին գործում է իրավունքի և օրենքի ներքո. «Ցավոք, իրենց գործելաոճով նրանք խայտառակում են ինչպես իրենց, այնպես էլ հարցականի տակ դնում երկրի քաղաքակրթական մակարդակը: Այս մասով կարող եմ ասել՝ ձեռքներդ հեռու ՄԻՊ ինստիտուտից: Քաղաքակիրթ խորհրդարանը նրանց տեղը չէ: Նրանք առնվազն պետք է սովորեն՝ ստանալով առաջնային գիտելիքներ, ինչպես նաև ծանոթանան էթիկայի նորմերին»:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ նման միջադեպերն արդեն իսկ վատ են անդրադառնում հասարակական գիտակցության վրա, որը, ըստ նրա, արդեն իսկ զգացվում է: 

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հնչեցրած այն կարծիքին, որ ինքն անընդունելի է համարում Թաթոյանի անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորների դիտարկումների և ելույթի նկատմամբ, Ալավեդյանը ընդգծեց. «Ես ազնվորեն զարմանում եմ, թե ինչպես է քաղաքական այդ երիտասարդ խումբն այդչափ արագ դառնում  հնացած, հնամաշ՝ հեռացած քաղաքական ուժի նման: Նրանք կարծում են, թե ՄԻՊ կառույցը պետք է իրենց ենթարկվի: Այն տոնայնությունն ու կշտամբաքը, որն այսօր հնչեց ԱԺ ամբիոնից, ցույց է տալիս, որ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր առնվազն ծանոթ չեն էթիկայի նորմերին»:

Նա ընդգծեց, որ Արման Թաթոյանը կոռեկտ, իրավական և օրեսդրական բարձր իմացությունների տեր, օրինակելի հանդուրժողականություն ունեցող ՄԻՊ է:

Լուսինե Մարդոյան

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
Ամենադիտված