Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany 

Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

Right

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը  դիմել է  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։

Հաղորդման տեքստը՝ ստորև.

«Հարգարժա՛ն պարոն Դավթյան,
Նախորդ ուրբաթ՝ մայիսի 08-ին, հետևելով խորհրդարանի աշխատանքների ուղիղ եթերին, ականատես եղա, թե ինչպես պատգամավոր Սասուն Միքայելյանն առանց որևէ պատճառի հարձակվեց իմ եղբոր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա, հարվածեց նրան ու սպառնալիքներ հնչեցնեց նրա հասցեին։
Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանը գոռում էր. «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ»։
Իմ ֆեյսբուքյան էջում կատարել եմ հետևյալ գրառումը.
«Սասունն Էդմոնին ասում ա վիզդ կկտրեմ։

ուրեմն... Սասուն, շատ արագ ներողություն էս խնդրում, ասում էս որ պռոստը տաքացած էս եղել, ու քո բերանով ասում էս, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…) ա »:
Ես համոզված էի, որ Սասուն Միքայելյանն այդ սպառնալիքները կատարել է ոչ սթափ վիճակում և հույս ունեի, որ նա սթափվելուց հետո ի վերջո ներողություն կխնդրի իր արած արտահայտությունների համար, քանի որ դա արել է կռվի տաքացած ժամանակ և որևէ իրական միտում չի ունեցել եղբորս վիզը կտրելու կամ այլ կերպ նրան վնաս պատճառելու։ Միաժամանակ այդ գրառմամբ հույս եմ հայտնել, որ նա, որպես գիտակից մարդ, ցանկացած մեկին կհայհոյի, եթե այդ մեկը ցանկանա Էդմոն Մարուքյանի վիզը կտրել։
Այնուհետև նույն սոցցանցով ինձ հետ կապվել է «Հարություն» անունով ոմն անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի համագյուղացի և ընկեր, խնդրել, որ հեռացնեմ գրառումը, առաջարկել հարթման ուղիներ փնտրել կոնֆլիկտից։ Գրառումը հեռացնելու հորդոր է եղել նաև իմ եղբոր՝ Էդմոն Մարուքյանի կողմից, և ես այն հեռացրել եմ։

Ինձ հետ մայիսի 10-ին կապվել է մեկ այլ անձ՝ «Erjo Simonyan» անունով, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա։ Ես նրա հետ խոսել եմ մայիսի 11֊ի առավոտյան 10:49՝ զանգով, բացատրել գրածիս էությունը։ Նա հասկացել է, ընդունել, որ ես Սասուն Միքայելյանին չեմ հայհոյել, ու խոսակցությունն ավարտվել է։
Մայիսի 11-ին Սասուն Միքայելյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ես վիրավորել եմ իր ծնողին, խորհուրդ տվեց ներողություն խնդրել, և ակնարկեց, որ ինքը ղեկավարում է այնպիսի կառույց, որը կարող է և ցանկանում է հաշվեհարդար տեսնել ինձ հետ.

«(…) քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրիր, ես, դու իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք ես ով եմ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ մեծի որպես, մեծի խորհուրդ եմ տալիս քեզ, հըլնես ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից։

Ես ինչի համար եմ ամբիոնից ասում դա, որտև հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրե, իրա լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը։ Եվ թող հասկանան ես ինչ կառույց եմ ղեկավարում, որ էդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում։

Եվ ես ինչի համար էի որոշել չխոսալ, կուսակցություն ունենք, կուսակցությունը կորոշի՝ ինչ կանենք, կանենք։ Բայց եթե, ես գիտեմ և կոչ եմ անում, կներեք, իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, էս քանի օրը չգիտեմ ինչ ձև զանգում են՝ «էս անենք, էն անենք», զերծ մնան նման բաներից։ Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ, իրանք ուզում են քաոս սարքեն Հանրապետությունում՝ որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ չգնաք դրան (…) »։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձիք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն, ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետն ու 177-րդ հոդվածը՝ խնդրում եմ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակը, ինչպես նաև պարզել, թե ինչ կառույցով է պատգամավոր Սասուն Միքայելյանն սպառնում հաշվեհարդար տեսնել։

Հարգանքով՝ ԷԴԳԱՐ ՄԱՐՈւՔՅԱՆ»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Situation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’
Most Popular