Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Политические«Վերջին օրերին մենք օրական 100-ից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպքեր ենք ունենում: Եթե դեպքերն այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների: Դրանց նպատակն այն է լինելու, որ հանկարծ չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որեւէ քաղաքացի մնա առանց բուժօգնության»,- այս մասին ասել է վարչապետը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Նրա խոսքով՝ այս իրավիճակից կարելի է խուսափել բոլորի անհատական պատասխանատվության շնորհիվ:
«Քանի որ կորոնավիրուսը նավազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, մեր մարտավարությունը հետեւյալն է՝ սովորել ապրել դրան զուգահեռ: Բայց դա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել ու վարակել, ճգնաժամ ստեղծել»,- նշել է նա՝ կոչ անելով խստիվ հետեւել հակամաճարակային կանոններին: