Լեդի Գագան և Մադոննան ենթարկվել են հաքերային հարձակման. NME
ԱշխարհԼեդի Գագան, Մադոննան, Նիկի Մինաժը և Բրյուս Սպրինգսթոնը ենթարկվել են հաքերային հարձակման։ Հաքերները տեղեկություններ են ստացել նրանց պայմանագրերի, անձնական նամակագրության, էլ.փոստի հասցեների և հեռախոսահամարների վերաբերյալ: Նրանց սպասարկող իրավաբանական գրասենյակը հաստատել է տեղեկությունը։ Տեղեկատվության գողությունը կազմակերպել է REvil խումբը, որը հայտնի է նաև Sodinokibi անվան տակ: Տեղեկատվության արտահոսքի մասին առաջին տեղեկատվությունը հայտնվեց անցած շաբաթավերջին, երբ ֆորումներից մեկում տեղադրվեց Մադոննայի պայմանագրի մի հատված`2019/2020 թվականներին «Madame X» շրջագայության համար։ Սովորաբար այս տեսակ գրոհների ժամանակ հակերները մեծ գումարներ են պահանջում իրենց, այսպես կոչված, զոհերից և սպառնում են ստացված տեղեկատվությունը տեղադրել համացանցում: Դեռևս հայտնի չէ, թե որոնք են REvil / Sodinokibi- ի պահանջները: Այն տեղեկությունները, որոնք արդեն հայտնվել են, վերլուծաբանները անվանում են «փորձնական կրակահերթ»։