300 մարդ չի կարողանում վերադառնալ ՌԴ, որտեղ ապրում ու աշխատում է. բողոքի ակցիա
ՀասարակությունԿառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականցնում Ռուսաստանի Դաշնության հայ քաղաքացիները, որոնք երկու ամիս է, արտակարգ դրությամբ պայմանավորված, ստիպված մնացել են Հայաստանում: Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, ոչ մի հստակ պատասխան չտվեց հարցի լուծման մասին:
«Վարչապետը մեզ մոտեցավ, ասաց, որ մեր մասին գիտեն ու զբաղվում են այդ հարցով, հիմա մեր հույսը մեծ է, որ խնդիրը կլուծվի: Ժամկետներ չնշեցին, որովհետև Վրաստանի կողմից էլ է շատ բան կախված: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է ելք գտնի, հակառակ դեպքում ոչ մի առաջխաղացում չի լինի այս իրավիճակում»:
Քաղաքացիները նշեցին, որ խնդիրներ ունեն ու արգելքի առաջ են կանգնած նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ, որոնց ընտանքիներն են ՌԴ-ում, և նրանք երկու ամիս շարունակ չեն կարողանում վերադառնալ տուն: Նրանց պնդմամբ` իրենց մուտքը ՌԴ թույլատրված է, արգելողը Հայաստանն ու Վրաստանն են:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե քանի հոգի է սպասում ՌԴ վերադառնալու հնարավորությանը, քաղաքացին ասաց՝ 87 մեքենա կա և 300 մարդ, որոնց միակ պահանջը մեկնելն է: