Ահա այս հեծանիվով են վրաերթի ենթարկել իմքայլական պատգամավորին
ՀասարակությունԱհա այս հեծանիվով են վրաերթի ենթարկել ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին: «Մենք սպասում ենք Նիկոլայ Բաղդասարյանին, որը պետք է գա առերեսման՝ իրեն հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձ կատարած անձի հետ: Մենք հեծանիվն էլ ենք բերել, կարող է ինքը հեծանիվի հետ էլ ուզենա առերեսվել»,- այս մասին ուղիղ եթերում հայտարարել էր «Հայկական արժեքների պաշտպանության կամք» ՀԿ-ի նախագահ Վահագն Չախալյանը: Հիշեցնենք՝ Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային: