Այսօր պարզ դարձավ, որ իրավունքի նկատմամբ ծաղրը սահմաններ չունի. Արամ Վարդևանյան
BlogosphereՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հենց հիմա ԱՀԿ-ն խոսում է ռիսկային խմբում գտնվող կալանավորված անձանց խնդիրների, կալանավորումների վերացման մասին, բայց ԱՀԿ-ում և Եվրովական երկրներում տեղյակ չեն, որ Հայաստանում`որոշ դատավորների համար դա առհասարակ ոչ մի նշանակություն չունի: Կարևորը «վեթինգի» հարմար «ճիշտ» դիրքավորումնա..: Այսօր պարզ դարձավ, որ իրավունքի նկատմամբ ծաղրը սահմաններ չունի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր՝ մայիսի 13-ին, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ 3 եւ Արցախի մեկ վարչապետների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը եւ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որեւէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը: