Արքայազն Հարրին ու արքայազն Ուիլյամը հաշտվել են (լուսանկարներ)
PhotosԵրկրպագուները ոգևորությամբ արձագանքեցին արքայական կենսագրագետ Քեյթ Նիքոլի ուղերձին, որը քաջատեղյակ է բրիտանական թագավորական ընտանիքում տիրող իրավիճակից: Քեյթը պատմել է, որ իր տեղեկություններով՝ արքայազն Հարին և արքայազն Ուիլյամը, անցյալում թողնելով վիճաբանությունը, սկսել են վերականգնել իրենց հարաբերությունները: Իհարկե, նրանք դեռ հեռու են նախկինի պես ընկերներ համարվելուց, բայց, համենայն դեպս, նրանք սկսել են շփվել իրար հետ միամսյա ընդմիջումից հետո, երբ Հարին և Մեգանը Կանադայից տեղափոխվեցին Լոս Անջելես: Այժմ նրանք կապ են պահպանում կանոնավոր տեսազանգերի միջոցով: Նրանք սկսել են նորից խոսել միմյանց հետ արքայազն Չարլզի հիվանդության պատճառով, որը վարակվել էր կորոնավիրուսով: Երկուսն էլ շատ անհանգստացած էին նրա վիճակից, քանի որ թագուհու ավագ որդին արդեն 71 տարեկան է և կորոնավիրուսով հիվանդացության ռիսկային խմբի մեջ է: Երբ Հարին առաջին անգամ զանգահարել են հայրիկին՝ իմանալու նրա որպիսության մասին, նրանք սկսել են շփվել։ Հարրին խոստովանել է, որ ինքը կարոտում է իր տունը, և այսպիսով փոքր֊ինչ կարողանում է մեղմել իր կարոտը։
Հիշեցնենք, որ Ուիլյամի և Հարիի միջև հարաբերությունները վատացան այն ժամանակ, երբ Մեգան Մարքլը հայտնվեց կրտսեր արքայազնի կյանքում: Հարսանիքից հետո երիտասարդ արքայազնների հարաբերությունները ավելի վատացան, երբ Հարրին ու Մեգանը հայտարարրեցին թագավորական ընտանիքին լքելու իրենց որոշման մասին ու մեկնեցին Քենսինգթոնի պալատից: Ուիլյամը դադարեց խոսել եղբոր հետ՝ նրա քայլը համարելով դավաճանություն: Բայց հիմա, համաճարակի պատճառով, եղբայրները որոշեցին անցյալում թողնել իրենց հակասությունները: