Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կբացվեն դպրոցներն ու մանկապարտեզները
ԱշխարհՊեկինի դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք փակվել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով, հունիսի սկզբից աստիճանաբար կվերաբացվեն, հայտարարել է Պեկինի պաշտոնական կրթության հանձնաժողովի խոսնակ Լի Ին: Հունիսի 6-ից սկսած՝ համաճարակաբանական պահանջների պահպանման պայմանով` շրջանավարտները կարող են ցանկության դեպքում վերադառնալ դասերին: Հունիսի 1-ից դասընթացները կվերսկսվեն տարրական և միջնակարգ դասարանների աշակերտներից ոմանց համար, մյուս մասը կսկսի դպրոց հաճախել հունիսի 8-ից: Մանկապարտեզները նույնպես կսկսեն բացվել հունիսի 8-ից, սակայն ծնողներն իրենք կորոշեն՝ իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, թե ոչ: Չինաստանի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը, որոնք պետք է վերսկսվեին փետրվարի 16-ին` ձմեռային արձակուրդներից հետո, չեղյալ էին հայտարարվել կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով: