Եթե հանրային տրանսպորտը սկսի, մարդիկ կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ․ Բադասյան
ОбществоՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչու է Հայաստանում մեկ ամսով երկարաձգվում արտակարգ դրության ռեժիմը։
Մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բադասյանը նշեց, որ այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, այս պահի դրությամբ հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում։
Նա նշեց, որ մտցվել է ևս մեկ նորամուծություն. քաղաքացիների ազատ տեղաշարժը թույլատրվելու է որոշակի վարքագծի կանոների պահպանման պայմանով։
«Օրինակ՝ եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա հանրային տրանսպորտից կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ կամ հանրային սննդի կետերը պարտադիր որոշակի պայմաններ պետք է ապահովեն սննդի ծառայություններ մատուցելիս և այլն։ Պարետը այսուհետ հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պետք է պարտադիր ապահովվեն թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»,- եզրափակեց Բադասյանը։