Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 27 հազարը
ԱշխարհՖրանսիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 27 հազարը: Մեկ օրվա ընթացքում մահացել է 83 մարդ, հայտնել է երկրի Առողջապահության գլխավոր վարչությունը: 21 071 մարդ այժմ գտնվում է հիվանդանոցներում, մինչդեռ մեկ շաբաթ առաջ կորոնավիրուսային ինֆեկցիաներով հոսպիտալացվածների թիվը 23 983 մարդ է: Անցած 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներ են ընդունվել 543 նոր հիվանդներ: 2 428 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում՝ հիվանդության ծանր ընթացքով։