«Վեստ Հեմը» մտադիր է մինչև 2021 թվականը առողջապահության ոլորտում ներդնել 28 միլիոն ֆունտ ստերլինգ․ Daily Mail
СпортԱնգլիական «Վեստ Հեմ» ֆուտբոլային ակումբը նախաձեռնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության տեղական իշխանություններին օժանդակել կորոնավիրուսային համաճարակի ֆոնին: Որպես նախնական նվիրատվություն՝ Արևելյան Լոնդոնի ակումբը հազար վերնաշապիկ է նվիրել հիվանդներին և բուժանձնակազմին: Ընդհանուր առմամբ՝ «Վեսթ Հեմը» մտադիր է մինչև 2021 թվականը ներդնել 28 միլիոն ֆունտ ստերլինգ (գրեթե 32 միլիոն եվրո) բոլոր բարեգործական միջոցառումներում: Անգլիական ֆուտբոլային մրցաշրջանը ընդհատվել էր մարտյան կորոնավիրուսային համաճարակի պատճառով: