«Ինտերի» ֆուտբոլիստ Մարտինեսը հնարավոր է համարում ընդունելու միայն «Բարսելոնայի» առաջարկը․ Football Espana
СпортՄիլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը իրատեսական չի համարում այլ ֆուտբոլային ակումբներ տեղափոխվելու տարբերակները՝ բացառությամբ «Բարսելոնայի», հայտնում է Football Espana- ն: Ինչպես նշվում է, 22-ամյա արգենտինացուն հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթին» և Փարիզի «Փարիզ Սեն Ժերմենը», բայց հարձակվողը «Ինտերին» խնդրեց չքննարկել այս ակումբների առաջարկները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» պատրաստ է ազատել Մարտինեսին միայն պայմանագրով նախատեսված փոխհատուցման 111 միլիոն եվրոյի չափով գումարը վճարելու դեպքում: Բայց կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս «Բարսելոնային» ուղղակիորեն գործարք կատարել: Բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրած 31 խաղում այս մրցաշրջանում Մարտինեսը խփեց 16 գոլ: Միլանյան ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: