Դառնանք անտարբե՞ր, թե՞ հաճույք ստանանք «հարիֆ» լինելուց. Վարազդատ Կարապետյան
BlogosphereԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ փողոցում մի տարեց կնոջ հանդիպեցի։ Դեղի տուփ կար ձեռքին, տանջահար դեմքով ու տարիների հոգսից, բեռից կքված էր։ Դեղի համար գումար խնդրեց։ Պատմեց, որ տղան արտերկրում մահացել է, ինքը վարձով է ապրում և միայն կենսաթոշակի հույսին է։ Ծանր, ծանր տեսարան էր, սև ու անարև։
Խնդրեցի դեղի տուփը, նկարեցի այն, վերցրեցի հասցեն, որ փորձենք մշտական օգնություն հասցնել, որ մեխանիզմը ավելի լավը դառնա՝ այս աղետալի դեպքերը վերացնելու համար։
Այսօր առավոտյան օգնականս գնում է դեղն ու այցելում կնոջ տված հասցեն։ Պարզվում է, որ ո՛չ նշված շենքը կա, ո՛չ բնակարանը։ Հետո հարցուփորձ արեցինք տարածքի սրճարանների աշխատողներին, որտեղ հանդիպել էինք կնոջը։
Պարզվեց, նա արդեն յոթ տարի ամեն օր գումար է հավաքում այդ դեղի տուփը ձեռքին։ Օրվա վերջում հավաքած 20֊30 հազար դրամ գումարը մետաղադրամներից հենց այդ սրճարաններում վերածում է թղթադրամի ու հեռանում։
Հիմա ի՞նչ անենք, դառնանք ավելի անտարբեր, անսի՞րտ, թե՞, ինչպես իմ ընկեր Վահեն է ասում, հաճույք սատանանք «հարիֆ» լինելուց ու անկոտրում օրինակ ծառայենք մյուսներին։ Հավաքենք մարդկանց կողմից փողոց նետած աղբը, շարունակ խաբվենք մեզնից գումար խնդրող մեծահարուստ մուրացկաններին, անընդհատ տնկենք ու ջրենք ծառերը, որ հենց հաջորդ գիշեր գողանում ու տանում են սեփական բակերն ու այգիները։
Հ.Գ. այս դեղը եթե մեկիդ պետք է, խնդրում եմ գրեք, փոխանցենք ձեզ»։