Ռուսաստանը կորցրել է իր՝ «թեյի երկրի» կարգավիճակը
Ռուսաստան«Անցած տարի ռուսները օգտագործել են 180 հազար տոննա սուրճ, իսկ թեյի սպառումը կազմել է ընդամենը 140 հազար տոննա: Այսպիսով, առաջին անգամ Ռուսաստանը կորցրել է իր՝ «թեյի երկրի» կարգավիճակը», - գրում է РБК- ն: Նախորդ երկու տարիներին ռուսները սպառում էին մոտավորապես նույն քանակությամբ սուրճ և թեյ` յուրաքանչյուրը 160 հազար տոննա, մինչ այդ առաջատարն էր թեյը: Տվյալները կապված են նաև Դաշնային մաքսային ծառայության ներմուծման վիճակագրության հետ: 2019 թվականին Ռուսաստանը ներմուծել է 413,3 հազար տոննա սուրճ և 314,2 հազար տոննա թեյ: Ըստ Auchan-ի՝ սուրճի պահանջարկը այժմ գերազանցել է թեյի պահանջարկին մոտ կիսով չափ: