By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Ծանր բան է կատարվել. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ազգային գրադարանի հրդեհի մասին. «Արևելք»

Science and culture

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ  մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր:  Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են: Դրանցից բազմաթիվ մարդիկ էին օգտվում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, մանավանդ այս օրերին, երբ գրադարանները փակ են, գրքերի, մամուլի, ամսագրերի թվային տարբերակներն ընթերցողները ներբեռնում և  կարդում էին առցանց: Բայց հայկական այս թվային շտեմարանները պահանջված են եղել միշտ՝ անկախ արտակարգ դրությունից: Վերջին տասնամյակներում, երբ աշխարհում օրեցօր ստեղծվում են նորանոր ու բազմապիսի թվային գրադարաններ, Հայաստանի Ազգային գրադարանն ամեն ինչ անում էր՝ ետ չմնալու նորարարությունից՝ ամենժամյա աշխատանքի միջոցով  թվայնացվում էր հայատառ տպագիր ժառանգությունը՝ գրական  ու գիտական գրքերը, մամուլը, ամսագրերը, քարտեզները և այն ամենը, ինչ պահվում է գրադարանում:  Դրանք, ի ուրախություն օգտվողների, շաբաթվա բոլոր օրերին 24 ժամ հասանելի էին օգտատերերին՝ ազատ ու անվճար ներբեռնման և օգտագործման իրավունքով:  Թվայնացումը մյուս կողմից այլ հարց էր լուծում՝ նյութերի երկարաժամկետ պահպանություն:

Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի  ֆեյսբուքյան էջը   տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել,  որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն այսօր ի վերջո հայտնեց պատճառը.  «Արեւելքի» հարցմանն ի պատասխան ասաց, որ   ածխացել են  սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները…  Լուրը սառի ցնցուղի ազդեցություն է ունեցել  բոլոր նրանց վրա, որոնք տեղյակ են, թե ինչ կարգի, ծավալի և բովանդակության տեղեկատվություն է պահպանվում նշված սերվերներում: Սենյակը, որտեղ տեղադրված են  սարքերը, կարելի է համարել  հայ իրականության մեջ (Հայաստան և Սփյուռք) վերջին տարիներին ստեղծված ամենամեծ գրական ու գիտական ժառանգության ուղեղային կենտրոնը:  Թե ինչ վնաս են  կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ   նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց,  հին սերվերները հազիվ թե վերականգնվեն:  Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:

«Գործ ունենք ֆինանսական վնասների և  մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ,  բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:  

Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս՝ կրկին տեղադրելու շտեմարանները:  «Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»Արեւելքին» ցավով ասաց առցանց շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը: «Այն ինչ կատարվել է՝ մահվան չափ հարված է Հայաստանի գրադարանային համայնքին: Թող կանգնեն և ներողություն խնդրեն իրենց անփույթ վերաբերմունքի համար, որը ցավ ու վիրավորանք է պատճառել բոլոր նրանց, ովքեր ստեղծել են այդ շտեմարանները՝ քսանից ավելի տարիների ընթացքում: Միայն  Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծմանը մասնակցել են հայկական խոշոր գրադարանները՝ 18 գրադարան՝ համալսարանական, գիտական,  հանրային, ներգրավված է եղել 10 մարզային գրադարան… Իսկ թե ինչպե՞ս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն, ինչ մարդիկ ստեղծել են տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, չեմ կարող ասել…»,-ասաց Տիգրան Զարգարյանը:    

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոնին մոտ մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում: Կայքում տեղադրված էին նաև «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, որոնցում թվայնացված էին միլիոնավոր էջեր: Միայն «Հայ գիրք» շտեմարանում ավելի քան 20 հազար գիրք կար թվայնացված՝ երկուսուկես միլիոնից ավելի էջ, 4  միլիոն վեց հարյուր հազարից ավելի էլ թվայնացված մամուլի էջերն էին՝ արևմտահայ, զմյուռնահայ, սփյուռքահայ, արևելահայ մամուլից մինչև մեր օրերը:  Շարունակական այս աշխատանքը դադարել էր արտակարգ դրության պատճառով, բայց արդենիսկ թվայնացված շտեմարանները հարուստ աղբյուրներ էին՝ սկսած հայ առաջին տպագիր գրքից, մամուլից մինչև անցյալ դարի կեսեր: Թվայնացված էր նաև ժամանակակից գրականություն և մամուլ: Շտեմարաններում թվայնացած էր մեր տպագիր ժառանգության բացառիկ երևույթներից մեկը՝ հայատառ թուրքական մամուլն ու գրականությունը:

Բոլոր շտեմարաններն ունեին մասնագիտական որոնման համակարգեր, հեղինակավոր գրառումներ  և այլ գործիքակազմեր, որոնք հեշտացնում էին թվային գրադարանից օգտվելը: 

«Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է  արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում  մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել,  միայն  ցավ կարող ենք ապրել»,-կատարվածի մասին ասում է Նարինե Խաչատուրյանը:   

 

Ըստ փոխնախարարի, Ազգային գրադարանն ունի ԱԻՆ մշտական ներկայացուցիչ, որը պատասխանատու է նման հարցերի համար:   Տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասում է, որ անվտանգության կանոնները պահպանված են եղել, իրենց համար էլ  անհասկանալի է, թե ի՞նչը կարող էր հրդեհի կամ սարքերի տաքացման պատճառ դառնալ,  չբացառելով նաև դիտավորությունը: Մեր հարցին, թե արդյո՞ք դիտավորութուն հնարավոր է փնտրել այստեղ, Նարինե Խաչատուրյանն ասաց՝  չի ուզում  ծայրահեղության գնալ, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, բայցև ասաց. «Չգիտեմ, գուցեև որոշ մարդկանց ձեռքը գնա նման արժեքներ փչացնելու, մենք ամեն օր տեսնում ենք՝ ոնց են մարդիկ իրենց ձեռքով Հայաստանում ոչնչացնում հուշարձաններ և այլն»:

Թվայնացած նյութերի տարբերակները մի քանի տեղ պահելու գաղափարը նույնպես Տիգրան Զարգարյանինն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հորդորում էր վստահելի մարդկանց, որ արխիվացնելուց հետո մի օրինակ նույնիսկ տներում պահեն:  Օրինակները կան,  բայց այսօր նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է հսկայական այդ ծավալը նորից տեղադրեն սերվերներում:  Մեկ այլ հարց է՝ հիշողության թանկ սարքերի գնումը: 

«Գրադարան են բերել աշխատողներ, որոնք գործից շատ հեռու են»,- ասաց  Տիգրան Զարգարյանը, որ Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից հեռացել  է 2019-ի փետրվարից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Նախարարության որոշմամբ պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Սարիբեկյանը: Նշանակելով նրան այդ պաշտոնում, նախկին փոխնախարար Վահե Բուդումյանն ասել է. «Մինչև այս պաշտոնը Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ և ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է և գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների»։ Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանաբար այսօր կամ վաղը ԱԻՆ-ը մուտք կգործի հրդեհված սենյակ: Գրադարանը զրկված է նաև էլեկտրականությունից, հեռախոսակապից:

ԿԳՄՍ Նախարարությունից էլ տեղեկացրին, որ  հրդեհի պատճառների մասին եզրակացություն ստանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ: Հրդեհը կամ բարձ ջերմությունից սարքերի խափանումը ամենայն հավանականության տեղի է ունեցել մայիսի 8-9-ին: «Չե՞ք շտապեցնում ԱԻՆ-ին»,- հարցրեցինք փոխնախարար Նարինե Խաչատուրյանին: «Շտապեցնում ենք»-պատասխանեց:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular