Հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ. Արա Բաբլոյան (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստից հետո Արա Բաբոլյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն մեղադրում են նրա համար, որ ինքը բժիշկ է և ընտրվել է ԱԺ նախագահ:
«Գործի վերաբերյալ բազմիցս ասել եմ, որ անհասկանալի է և երբեք չեմ խախտել օրենքն ու սահմանադրությունը: Մեղադրվում եմ այն պատճառով , որ ես բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ: Միշտ իմացել եմ, որ որպես ԱԺ նախագահ պետք է ապահովեմ ԱԺ-ի բնականոն աշխատանքը: Այն ապահովվշելու համար ԱԺ-ում գոյություն ունի 650 հոգի աշխատակազմ, որին պետությունը վճարում է աշխատավարձ և այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը համաձայն օրենքի և սահմանադրության , որոնց հիմնա վրա աշխատում են պատգամավորները: Ես ստացել եմ փաստաթուղթ Գագիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին: Աշխատակազմը պատրաստել է պատասխանը,որով ես հայտարարությամբ հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել, որպեսզի ասեմ նոր կամ հին կանոնակարգով այսպես արեք կամ այնպես արեք: Իրենք արել են այնպես, ինչպես պահանջում է օրենքը և ես դրանով ղեկավարվել եմ»,- ասաց Բաբլոյանը:
Տեսանյութը՝ News.am-ի