«Ես ուզում եմ, որպեսզի Անգլիայի ֆուտբոլի սեզոնը շուտափույթ վերսկսվի»․ Մոուրինյո
SportԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ «հուսահատորեն ցանկանում է արագ վերսկսել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը, որը ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Անգլիայի առաջնությունը պետք է վերսկսվի հունիսի 12-ին: Այնուհետև լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Անգլիայում մրցաշրջանի վերսկսումը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի առնվազն մինչև հունիսի 19-ը:
Mirror- ի փոխանցմամբ՝ Մոուրինյոն Անգլիայի ֆուտբոլի լիգայի մարզիչների ասոցիացիայի նիստում կողմ է քվեարկել մրցաշրջանի վաղ վերսկսման գաղափարի օգտին, բայց մյուս մարզիչները, բացառությամբ Յուրգեն Կլոպի և Խոսեպ Գվարդիոլայի, ցանկանում էին հետաձգել այն: Նշվում է, որ պորտուգալացի մարզիչը ասել է, որ «եթե նրանք չեն ցանկանում խաղալ, ապա թող նստեն տանը և դիտեն Բունդեսլիգան»: Գերմանիայի առաջնությունը, որը նույնպես ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով, վերսկսվելու է մայիսի 16-ին: