«Եվրալիգան» մրցաշրջանի հնարավոր երկարաձգման մասին որոշումը կհրապարակի մայիսի 25-ին
SportԵվրալիգայի բասկետբոլի մրցաշրջանի հնարավոր երկարաձգման մասին որոշումը կհրապարակվի մայիսի 25-ին՝ 1 օրով ավելի ուշ, քան նախկինում սպասվում էր։ Եվրալիգայի մրցաշրջանը դադարեցվել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանի հնարավոր վերսկսման վերաբերյալ որոշում կկայացվի մինչև մայիսի 24-ը: Եթե մրցաշրջանը շարունակվի, մնացած հանդիպումները կկայանան հուլիսի 4-26-ը նույն քաղաքում և առանց հանդիսականների։