Հայտնի է՝ որ մթերքներն են ամրապնդում իմունիտետը վիրուսային հիվանդությունների հանդեպ
МирԹարմ խոտաբույսերի, բողկի ու ելակի գործածումը այս սեզոնում կօգնեն ամրապնդել իմունիտետը և նվազեցնել վարակիչ հիվանդությունների ռիսկը, «Մոսկվա» լրատվական գործակալությանն ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր անկախ սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան: Նա հիշեցրել է, որ առողջ սննդակարգը կօգնի մարմնին դիմակայել տարբեր վարակներից: Նա նշել է, որ մաղադանոսը պարունակում է չորս անգամ ավելի շատ վիտամին C, քան կիտրոնը: Բացի այդ, կանաչիները հարուստ են A, E և B խմբերի վիտամիններով, ինչպես նաև հանքանյութերով և մանրաթելերով: Մեծ քանակությամբ մանրաթել պարունակում են բողկը, ճակնդեղը և սպիտակ կաղամբը, ինչը վիտամինների և հանքանյութերի հետ համատեղ ամրապնդում է իմունային համակարգը:150 գրամ ելակը պարունակում է ամենօրյա վիտամին C֊ի պաշարը: Բացի դա, այդ հատապտուղը հարուստ է ֆոլաթթվով, վիտամին B9- ով, կալիումով, մագնեզիումով և ցինկով: Ելակը պարունակում է նաև սալիցիլատներ` նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն: «Ելակը ունի համեմատաբար ցածր կալորիականություն։ 100 գրամ հատապտղի մեջ կա ընդամենը 30 կիլոկալորիա: Բայց սա չի նշանակում, որ ելակը կարելի է սպառել չափազանց մեծ քանակությամբ, քանի որ այն օրգանիզմում կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա», - բացատրել է Ստարոդուբովան: Ըստ նրա՝ առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ է օրական սննգակարգում առնվազն 400 գրամ թարմ մրգեր և բանջարեղեն կիրառել։