Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան 

Եկեղեցին՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին. Aysor.am

Հասարակություն

Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան։

Կոնվենցիայի վերաբերյալ հանրության եւ մասնագիտական շրջանակներում ձեւավորված կարծիքները խիստ բազմազան են, անգամ իրարամերժ, ընդ որում, սուր բանավեճերով ուղեկցվող քննարկումները շարունակվում են նաեւ վավերացումից հետո։

Մասնավորապես, հակասական գնահատականներ են հնչել պատգամավորների, իրավագետների, մանկական հոգեբանների, այլ մասնագետների եւ պարզապես ծնողների կողմից։ Կոնվենցիայի իրավաչափության եւ հնարավոր հետեւանքների առնչությամբ դիրքորոշման վերաբերյալ Aysor.am-ը հարցում է ուղարկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց հետեւյալը.

«Ցանկացած քայլ՝ ուղղված մեր երեխաների եւ նրանց իրավունքների պաշտպանությանը, եւ այդ շրջագծից ներս «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունումը, ինչ խոսք, սկզբունքորեն կարեւոր է։ Անշուշտ, նյութը զգայուն է, քանզի անմիջականորեն վերաբերում է մեր մատաղ սերնդին եւ այս պարագայում ցանկացած թերացում անթույլատրելի է։ Հենց այս հանգամանքով են պայմանավորված հիշյալ կոնվենցիայի շուրջ հասարակության մեջ տեղ գտած բանավեճերը, իրավագետների, հոգեբանների, սեքսոպատոլոգների ու մանկավարժների կողմից արտահայտվող մտահոգությունները եւ հնչող քննադատությունը։

Այս առումով Հայոց Եկեղեցին կարեւորում է բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են մեր զավակների պատշաճ կրթության, խելամիտ դաստիարակության ապահովման եւ երաշխավորման հարցում։ Ասվածն ինչու չէ, վերաբերում է նաեւ սեռական դաստիարակությանը։

Խնդրի կապակցությամբ, հարկ է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։ Մեզ նաեւ դիմումներ են կատարվել հավատացյալների կողմից։ Անհրաժեշտ նկատելով Լանզարոտեի կոնվենցիայի շոշափած իրավակարգավորումների շրջագիծը եւ մատնանշված հարցերի արծարծումը՝ այդուհանդերձ, հաշվի առնելով նյութի ակնհայտ զգայական կողմը, օգտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիայի վավերացնելը, աշխատանքներ տարվեին՝ կազմակերպելու հանրային լսումներ, անհրաժեշտ լուսաբանություններ տալու հանրությանը, նաեւ փարատելու տարբեր ոլորտների մասնագետների կողմից արտահայտված մտահոգությունները, որոնք հիմնականում, օրինակ, վերաբերում են երեխաների պարագային կոնվենցիայում «սեռական կողմնորոշում» հասկացության կիրառությանը, ինչպես նաեւ տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին կրթական ծրագրերի իրականացմանը։

Անորոշությունը եւ կոնվենցիայի իրացման համար անհրաժեշտ քայլերի մասին նվազագույն տեղեկատվության բացակայությունը բնավ չի նպաստում կրքերի հանդարտեցմանը, անհարկի բանավեճերի հանգուցալուծմանը։

Երեխաների պաշտպանության գործում պատասխանատվությունը ամենքինս է, ուստի հարկ չկա միմյանց վիրավորելու, քննադատելու եւ այպանելու։ Նմանօրինակ հարցերում մասնագետների կողմից դրսեւորվող զգոնությունն ու նախանձախնդրությունը գնահատելի է։ Միասնաբար, բոլոր պատասխանատու եւ իրավասու անհատների ներուժի մեկտեղմամբ, հասարակական համապատասխան կառույցների, Եկեղեցու եւ պետության համատեղ ջանքերով պետք է այս դաշտում եւս ապահովենք լավագույնը երեխաների՝ մեր երկրի եւ ազգի ապագայի համար։

Հայոց Եկեղեցին հետամուտ է լինելու, որպեսզի երեխաների կրթական ծրագրերը համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային մտածողությանը, արժեհամակարգին եւ նպաստեն նրա հոգեւոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, եւ այս առումով Մայր Աթոռը, ինչպես միշտ, պատրաստակամ է համագործակցել պատկան կառույցների հետ մեր զավակների կրթությունն ու դաստիարակությունը լավագույնս իրականացնելու համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համար
Ամենադիտված