Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ 

Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու․ Չալաբյան

Բլոգոսֆերա

Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 14-ին Կառավարությունը երկրորդ անգամ որոշեց 30 օրով երկարացնել արտակարգ դրությունը Հայաստանի ողջ տարածքում։ Երբ առաջին անգամ Կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց մարտի 16-ին, ես ոչ միայն դրան կողմ էի, այլև նախորդած երկու շաբաթների ընթացքում պարբերաբար ինքս էի դա պահանջում։ Երբ Կառավարությունը առաջին անգամ երկարաձգեց արտակարգ դրույթյունը, ես ևս դա արդարացված էի համարում։ Բայց հիմա նույնիսկ ինձ մոտ են սկսել հարցեր առաջանալ, և ահա թե ինչու։

Ենթադրաբար, արտակարգ դրության երկարացման հիմնական նպատակը համակավարակի տարածման վերահսկողությունն է, այնպես, որ առողջապահական համակարգի կարողությունները թույլ տան համարժեք բուժում ապահովել դրա կարիքը ունեցող բոլոր հիվանդներին, դրա մասին երեկ բավական հանգամանալից խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն ա՞րդյոք արտակարգ դրությունը իրապես ծառայում է այդ նպատակին։ Նախորդ անգամ, երբ արտակարգ դրությունը երկարացվում էր, ապրիլի 14-ի դրությամբ, Հայաստանում կար 1067 վարակակիր, երեկ՝ արդեն 3860, աճը 260%: Նույն ժամանակաշրջանում, մեր հարևաններ Ադրբեջանում աճը կազմել է 1197-ից 2879, կամ 140%, Վրաստանում աճը կազմել է 300-ից 667, կամ 122%, Թուրքիայում՝ 65111-ից 144749, կամ 122%, Իրանում՝ 74877-ից 114533, կամ 53%։ Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ունենալով արտակարգ դրության ռեժիմի բոլոր հնարավոր սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը չի կարողացել կանխել համավարակի արագ տարածումը, մեր տարածաշրջանում այն ցավոք ամենաարագն է տարածվել հենց Հայաստանում։

Պնդումները, որ մեր ժողովուրդը անկազմակերպ է, չի ենթարկվում օրենքներին, և այլն, որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ մեր հարևան երկրներում ապրող մարդիկ իրենց կազմակերպական մակարդակով առնվազն մեզնից շատ ավելի բարձր չեն։ Իրականում, պատճառները լրիվ այլ տեղ է պետք փնտրել՝ օրինակ, Հայաստանում մինչ այժմ անցկացվել է մոտ 36 հազար թեստավորում, իսկ Ադրբեջանում՝ մոտ 214 հազար, կամ մեզնից 6 անգամ շատ, արդյունքում տեղի է ունենում վարակակիրների ավելի վաղ հայտնաբերում, դա, իր հերթին, նպաստում է թե տարածման ավելի արդյունավետ կանխարգելմանը, և թե բուժման ավելի վաղ փուլում սկսմանը։ Նույնը կարելի է ասել սահմանափակումների մեղմացման մասին՝ մեզ մոտ դրանք մեղմացվում են, առանց համարժեք սանիտարական միջոցներ ներդնելու, արդյունքնում վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի է ունեցել վարակի տարածման կտրուկ արագացում, և վարակակիրների թիվը տառացիորեն կրկնապատկվել է։

Երեկ ելույթ ունենալով Ազգային ժողովում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին մնացած սահմանափակումների մեծ մասն էլ ևս հանվելու են։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար է պետք արտակարգ դրությունը, եթե դուք փաստացի հրաժարվում եք կոշտ միջոցներով վերահսկել վարակի տարածումը։ Եթե պետք է, որ մարդիկ պարզապես դիմակներ կրեն, դա կարելի է անել առանց որևէ արտակարգ դրության։ Եթե պետք է, որ դպրոցները չաշխատեն, պարզապես ԿԳՄՍՆ նախարարության հրամանով ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ ավարտեք։ Ի՞նչն է այդ դեպքում, որ հիմնավորում է արտակարգ դրության պահպանումը, առանց դրա իրական գործիքակազմի կիրառման։

Իմ տպավորությամբ, իշխանությանը արտակարգ դրությունը այլևս պետք չէ համավարակի հետ կապված․ քանի որ այն արդեն իսկ վերահսկողությունից դուրս է եկել, և նրա հետագա ընթացքը արդեն ավելի շատ կախված է անհատ քաղաքացիների պատասխանատվության զգացողությունից և համապատասխան վարվելակերպից։ Սակայն արտակարգ դրությունը հնարավորություն է տալիս արգելել հավաքները, սահմանափակել դժգոհության հանրային դրսևորումները, և ամենակարևորը՝ հետաձգել ի սկզբանե հակասահմանադրական և վիճահարույց հանրաքվեն, որը, ըստ մեր Սահմանադրության, արտակարգ դրության ավարտից հետո պետք է բոլոր դեպքերում երկու ամսում անցկացնել, եթե իշխանությունը որևէ ձև չգտնի այն չեղարկելու։ Սակայն երկու ամիս շարունակվող անընդհատ ձախողումներից, Ազգային ժողովում վերջին խուլիգանական դրսևորումներից, իրար հաջորդող պաշտոնյաների հրաժարականներից հետո, գործող իշխանությունը հրաշալի հասկանում է, որ ինքն արագ սպառում է հանրային վստահության իր պաշարը, և հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլևս չունի։ Մնում է մեր բոլորիս հաշվին ձգձգել արտակարգ դրությունը, այն հույսով, որ այդ ընթացքում որևէ հրաշք տեղի կունենա։ Քաղաքականության մեջ, սակայն, հրաշքներ չեն լինում։ Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊ
Ամենադիտված