«Ես այս օրերին պահպանել եմ մարզավիճակս»․ Մեսսի․ Sport.es
SportԻսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ասել է, որ լավ մարզավիճակում է՝ չնայած երկար դադար է ունեցել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Իսպանիայի առաջնությունն ընդհատվեց մարտին՝ կորոնավիրուսի պատճառով: Անցյալ շաբաթ թիմերին թույլ տրվեց վերադառնալ մարզումների: «Բարսելոնայի» խաղացողները վերսկսեցին անհատական մարզումները մայիսի 8-ին: «Մարզավիճակի տեսանկյունից ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Այս օրերին ես մարզվել եմ տանը։ Դա ինձ օգնեց պահպանել ֆիզիկական վիճակս, թեև ամեն ինչ այլ է, երբ գործընթացը վերահսկում են մարզիչները։ Իհարկե հոգեբանորեն դժվար է բոլորի համար, քանի որ տարօրինակ ժամանակներ ենք ապրում: Բայց ընտանիքի, երեխաների աջակցությամբ, կարծում եմ, մեզ հաջողվել է օգուտ քաղել միասին ժամանակ անցկացնելուց», - ասել է Մեսսին: 2019/20 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում 31 հանդիպման ընթացքում Մեսսին խփել է 24 գոլ: