Ռուսաստանում երեխային պատշգամբից ներքև նետած քաղաքացուն սպառնում է ինը տարվա ազատազրկում․ Ռիա նովոստի
ПравоՌուսաստանի Տվերի մարզի բնակիչը չորրորդ հարկի պատշգամբից ներքև է նետել իր հետ ծանոթուհու թոռանը։ Նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում: Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը: Հետաքննության համաձայն՝ 47-ամյա տղամարդը հարբած է եղել: Նա երեխային գրկել է, մոտեցրել պատշգամբին և ներքև նետել չորրորդ հարկից: Ծանր վիճակում գտնվող երեխան հոսպիտալացվել է: Հարուցվել է Ա քրեական գործ անչափահասի սպանության փորձի հիմունքով: «Նա իրեն մեղավոր է ճանաչել աչափահասի սպանության փորձ կատարելու մեջ և դատապարտվել է 9 տարվա ազատազրկման»,֊ ասված է հաղորդագրության մեջ: