«Հասկանում ենք, որ Լիգայի նորացման ծրագրերը կարող են պատրաստ չլինել»․ ՈւԵՖԱ
ՍպորտԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) համաձայնել է երկարաձգել այն ժամկետը, որով պետք է ներկայացվեն ազգային մրցումները վերսկսելու պլանները։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները պետք է տեղեկացնեն մինչև մայիսի 25-ը ներքին մրցումները վերսկսելու պլանների մասին, ներառյալ վերսկսման ամսաթիվը և մրցաշարի ձևաչափը:
«ՈւԵՖԱ-ն կցանկանա որքան հնարավոր է շատ տեղեկատվություն ստանալ մինչև մայիսի 25-ը, բայց մենք հասկանում ենք, որ մինչև այս ամսաթիվը մանրամասն պլանները կարող են լիովին հասանելի չլինել բազմաթիվ արտաքին սահմանափակումների պատճառով», - ասված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։