«Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Լոդին ապաքինվել է կորոնավիրուսից․ As
SportՄադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ռենան Լոդին ապաքինվել է կորոնավիրուսից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուսի համար թիմային ստուգման ընթացքում 22-ամյա բրազիլացու թեստի արդյունքը դրական է: Պաշտպանը ինքնամեկուսացված է: Հրապարակման համաձայն՝ այս շաբաթ Լոդին անցել է PCR- ի երկու թեստ, որոնք բացասական արդյունք են տվել: Ուրբաթ օրը ֆուտբոլիստը կվերադառնա ակումբի անհատական մարզումներին:
Իսպանիայի առաջնությունն ընդհատվել էր մարտին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Նախատեսվում է, որ մրցաշարը կվերսկսվի հունիսին: