Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան 

ԼՀԿ-ն, եթե նախկինում ուներ գրավչություններ, հիմա այլևս չունի. քաղտեխնոլոգ

Հարցազրույցներ

«Խորհրդարանական երկու ընդդիմությունները լրիվ տարբեր ստրատեգիաներով են աշխատում:  «Բարգավաճ Հայաստանը» սովորական ընդդիմություն է: ԼՀԿ-ն համագործակցող ուժ է, գործարքի գնացող ուժ է, եթե տեսնի, որ որոշ ուժեր հաղթում են, կմիանան ու հաղթանակը կկիսեն, և կմիանան ոչ հանուն գաղափարախոսության: Այնուամենայնիվ, դասական ընդդիմություն էլ չէ»,- ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալանն, ում հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ներքաղաքական իրավիճակի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին:  

«ԼՀԿ-ն խիստ քննադատությունների հետ մեկտեղ նաև իշխանության համար էր աշխատում, չմոռանանք, որ այն ծրագրերը, որոնք իշխանությունն իր անունից չէր ուզում անցկացնել, անցկացնում էր ԼՀԿ-ի անունից: Դրան զուգահեռ՝ մեծամասամբ չեն ընդունվում ԼՀԿ-ի նախագծերը»,- ասում է քաղտեխնոլոգն ու հավելում, որ տեղի ունեցած ծեծկռտուքը բռնություն էր ընդդիմության վրա, և դա կանդրադառնա վերոհիշյալ հարաբերությունների վրա:

Անդրադառնալով «Իմ քայլի»՝ մանդատները երկուստեք վայր դնելու պայմանին՝ Բադալյանը պնդում է՝ անլրջություն Է:   «Իշխանությունը, կարճ ասած, մանկապարտեզ-մանկապարտեզ է խաղում և փորձում հավասարի նշան դնել հարվածողի ու հարվածը ստացածի միջև, այդպիսով գցել մեղքն իր ուսից, ինչն անընդունելի է ժողովրդավարական երկրներում»: 

Մեր այն հարցին, թե ինչու է Մարուքյանն այդքան վստահ, որ հաջորդ իշխանությունն ինքն է լինելու, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Յուրաքանչյուր ընդդիմություն էլ պիտի պնդի, որ հաջորդ իշխանությունն ինքն է լինելու, հակառակ դեպքում՝ ոչ ոք չի մնա կուսակցությունում: Առանց այն էլ ԼՀԿ-ն, եթե նախկինում ուներ գրավչություններ, հիմա այլևս չունի: Եվ իզուր են ԼՀԿ-ի հույսերը, թե սպասվող ընտրություններում իրենք կընտրվեն և կանցնեն խորհրդարան: Երբ ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանի իշխանության ռեյտինգն անկում է ապրել, պետք է հաշվի առնի, որ դրան զուգահեռ անկում է ապրում իրենց ռեյտինգը»:

 Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ մինչ այդ մեծ փոփոխություններ տեղի կունենան քաղաքական դաշտում, նոր ուժեր ի հայտ կգան, որոնցից մեկն ու ամենամրցակցայինը կլինի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունը:

«Այդ ժամանակ ԼՀԿ-ն կրկին կհայտնվի լուսանցքում, ինչպես հիմա: Իսկ Վանեցյանին կօգնի այն փաստը, որ նա գործող իշխանությունից անջատ է և դեմ է իշխանություններին: Արթուր Վանեցյանի շուրջ կարող են համախմբվել գործող իշխանություններից դժգոհներն ու հիասթափվածները, նույնը չեմ կարող ասել Միքայել Մինասյանի մասին, ով մեկ տարի է, ինչ տարբեր մեսիջներ է ուղարկում վարչապետին: Միքայել Մինասյանն ինչ էլ անի, ընկալվելու է որպես հանրապետական և նրան շատ դժվար է լինելու այդ ընկալման հետ մեկտեղ դրական վերաբերմունքի արժանանալ»,- նշեց Բադալանը:

Անդրադառնալով իշխող ուժի գործելաոճին՝ քաղտեխնոլոգն ասաց. «Եթե Փաշինյանը չղեկավարի «Իմ քայլը», այդ կուսակցությունը մեկ տոկոս էլ ձայն չի ստանա, Փաշինյանի դեպքում էլ, չնայած, արդեն բարդ է դրական կանխատեսումներ անելը: Այս ամենն իրենք էլ են գիտակցում և դրա վառ ապացույցն արտակարգ դրության երկարացումն է»: 

Ճշտող հարցին, թե արտակարգ դրության երկարացումն ինչ կապ ունի, Բադալյանը պատասխանեց. «Արտակարգ դրությունը երկարացվեց միայն, որ հանրաքվեն մի փոքր էլ հետաձգվի: Իշխանությունը փորձում է ժամանակ շահել հանրաքվեն չեղարկելու եղանակ գտնելու համար, որովհետև վստահ է, որ քվորում չի ապահովելու և բացահայտ պարտվելու է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին
Ամենադիտված