Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս 

Ինչու «ջրվեցին» հանցագործության մասին աղմկահարույց հաղորդումները

Վերլուծական

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ Սանիթեքի տնօրինության պահվածքն անհասկանալի է, որ ինքը տպավորություն ունի, որ տնօրինությունը մի կողմից պարզապես սաբոտաժ է անում, մյուս կողմից՝ ժամանակ շահում, հնարավոր է՝ քաղաքապետարանի՝ իրենց փոխանցված գումարները դուրս հանելու համար: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը տարակուսել էր Հայկ Մարությանի ներկայացրած փաստերից եւ ակնարկել, որ հնարավոր է այդ փողերը տանում են Լիբանանում գտնվող Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյային: Վարչապետը ակնարկում էր, որ Սանիթեքի հետեւում կանգնած են եղել հայաստանցի պաշտոնյաներ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, և Սանիթեքն էլ փողերը հանում, տանում էր հենց Լևոն Սարգսյանին: Ուշագրավ է, որ թեև վարչապետը ուղիղ եթերում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, պատկան մարմինները այդպես էլ չեն գնացել սույն հայտարարության հետքերով և մինչ օրս էլ ապացուցված չէ Լևոն Սարգսյանի և Սանիթեքի միջև նշվող կապը: 


Ընթերցողը նաև քաջ հիշում է, որ ընդամենը ամիսներ առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցի ընթացքում բացահայտ մեղադրանք ներկայացրեց ՀՖՖ գործող նախագահ Մելիքբեկյանին: «Ֆեդերացիայի նախկին նախագահը եթերի ընթացքում դեպք է հիշել կապված Մելիքբեկյանի հետ. Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքի հետ մեկնել էր Իսպանիա, ով որ խումբը ղեկավարում ա, նրան մենք տալիս ենք քարտ, որ անհրաժեշտության դեպքում անի համապատասխան ծախսեր: Իսպանիայից վերադառնալուց հետո Մելիքբեկյանը հայտարարեց, որ իր քարտը գողացել են և բոլոր փողերը քաշել են: Էդ գումարը ես անձամբ փակել եմ, ու ասել եմ՝ ռադդ քաշի, գնա: Ես՝ ինքս գիտեմ, թե Մելիքբեկյանն ով ա: Ինքը մոռանում ա, որ Վանեցյանի ընտրության ժամանակ երբ ինքը գործկողմի անդամ էր ընտրվում, նույնիսկ կոշիկի տակ չուներ: Կոշիկի տակը պոկվեց, վեկալեց, դրեց գրպանը, գնաց...: Բոլորը հայտարարում են, որ նա իրավունք չունի թեկնածություն դնելու: Երկրպագուները ո՞նց չեն հասկանում, որ Մելիքբեկյանը չարիք է երկրի համար»,- ասել է Հայրապետյանը: Փաստացի, Ռուբեն Հայրապետյանը մեղադրել էր ՀՖՖ գործող նախագահին ֆինանսական չարաշահումների մեջ: Սակայն, Հայրապետյանը չի սահմանափակվել միայն Մելիքբեկյանով: ՀՖՖ նախկին նախագահը նաև առաջարկել էր ստուգել Խաչատուր Սուքիասյանի Բջնի գործարանի հարկերը: Գործարարը հարցազրույցի էր եկել թղթերով «զինված»։ Նա եթերում ցույց տվեց «Բջնի» գործարանի` 1996թ–ից առ այսօր վճարված հարկերի ցուցակը, ըստ որի` 1996-2000թթ–ը գործարանն ընդհանրապես հարկ չի վճարել, 2001–2008թթ–ին ընդհանուր առմամբ վճարել է 912 700 000 դրամ հարկ, իսկ 2010թ.–ից առ այսօր, երբ գործարանի սեփականատերն արդեն Հայրապետյանն է, վճարել է 3 մլրդ 661 մլն դրամ հարկ։ «Մենակ անցած տարի 780 մլն դրամ եմ տվել, համարյա այնքան, որքան 12 տարում իրենք էին տվել»,– ասել էր Հայրապետյանը։ 


Այս դեպքերը բացահայտ հանցագործության մասին հաղորդումներ են, հրապարակային արված մեղադրանքներ, որոնցով պատկան մարմինները առնվազն պետք է հետաքրքրվեին: Սակայն, անցել են ամիսներ, իսկ քրեական գործեր, հարկային ստուգումներ այդպես էլ չեն իրականացվել: Ուշագրավ է նաև, որ Հայրապետյանին մոռացան անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս իր հարցազրույցում մեսիջ հղեց՝ կարող է ասել նաև ավելին, նույնիսկ՝ կարող է ապացուցել: Փաշինյանի իշխանության մյուս ներկայացուցիչները նույնպես պարբերաբար ակտիվ հանցագործության մասին հաղորդումներ են տալիս: Մարզպետները աուդիտի արդյունքում չարաշահումներ են գտնում՝ իհարկե, նախկինների գործունեության հետ կապված, թաղապետերը գործ են տալիս նախկին թաղապետերի դեմ, նախարարները՝ նախկին նախարարների: Սակայն, ո՞ւր են քրեական գործերը, դրանք պարզապես չկան: Եվ վերոնշյալ մոռացության մատնված հանցագործության մասին հաղորդումները գալիս են վկայելու, որ իշխանությունները չունեն ապօրինությունները խորքային բացահայտելու քաղաքական կամք և ինչն էլ ավելի կարևոր է՝ ցանկություն, իսկ հանցագործության մասին հաղորդումները պարզապես օգտագործվում են միմյանց քաղաքական մեսիջներ հղել, և դրանք ընդամենը քաղաքական առևտրի բաղկացուցիչ մասն են… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և Իսրայելին
Ամենադիտված