Հուզիչ կադր. քաղցկեղով հիվանդ հայրը մահից երկու օր առաջ գրկել է իր նորածին դստերը (լուսանկարներ)
ФотографииԱնգլիական Սաթն Քոլդֆիլդ քաղաքում բնակվող ուսուցիչ Ջեիմի Հանթերը և նրա կինը՝ Քեթթի Ֆլինտը, անհամբերությամբ սպասում էին իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Սակայն, մի օր զույգն իմացավ, որ Ջեիմին երիկամների քաղցկեղ ունի, որն արդեն տարածվել է լյարդի վրա: Այդ օրվանից 38-ամյա տղամարդը մի երազանք ուներ՝ ապրել մինչև իր երեխայի լույս աշխարհ գալը:
Հասկանալով, որ նրա ապրելու շանսերը շատ փոքր են՝ Բեքքին որոշեց վաղաժամ ծննդաբերել:
Մայիսի 11-ին փոքրիկը լույս աշխարհ է եկել, իսկ Ջեիմին իրականացրել է իր երազանքը՝ տեսել և գրկել է դստերը:
Բեքքին Ֆեյսբուքի իր էջում կիսվել է հուզիչ պահի լուսանկարներով: «Աղջիկս ուղղակի հիասքանչ է, մենք երկուսս էլ նրան շատ ենք սիրում»,-կադրերին կից գրել է նա:
Daily Record-ի փոխանցմամբ՝ երեխայի ծնունդից երկու օր անց կյանքից հեռացավ Ջեիմին: