«Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչ փուլը կկայանա այսօր՝ առցանց ձևաչափով
Science and culture«Եվրատեսիլ 2020. Եվրոպան միացնում է լույսերը» խորագրով միջազգային երաժշտական մրցույթը, որը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այնուամենայնիվ, կայացել է, հայտնում են մրցույթի կազմակերպիչները։ Եվրոպական հեռարձակողների միությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չեղյալ էր հայտարարել մրցույթը։ Այն պետք է կայանար Ռոտերդամում։ Հետո արդեն կազմակերպիչները հայտարարել էին, որ մրցույթը կանցկացվի առցանց՝ հատուկ շոուի ձևաչափով։ Այն կհեռարձակվի թվով 46 երկրում: Այսօր՝ մայիսի 16-ին, երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մրցույթի եզրափակիչ փուլը «Եվրատեսիլի» youtube-ի ալիքով։