«Խաղի այն մակարդակը, որը մենք ցույց տվեցինք կորոնավիրուսային համաճարակի ընդմիջումից առաջ, բավարար չէր Չեմպիոնների լիգայում հաղթելու համար». Մեսսի․ Sport.es
SportԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է իր հայտարարությունն այն մասին, որ թիմը չի կարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում, եթե այն խաղի մեջ առաջընթացի չհասնի:
Փետրվարին, նախքան կորոնավիրուսի պատճառով առաջնության դադարեցումը, Մեսսին ասել էր. «Եթե մենք ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգան, մենք պետք է աճենք: Այն, ինչ այսօր ունենք, բավարար չէ»:
«Միգուցե մարզիչը՝ Կիկե Սեթեն, ինձ սխալ է հասկացել: Ես նկատի ունեի, որ խաղի մակարդակը, որը մենք ցույց տվեցինք ընդմիջումից առաջ, ակնհայտորեն այնքան էլ բարձր չէր Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Ես երբեք չեմ կասկածել մեր թիմի՝ բոլոր տիտղոսները նվաճելու հնարավորությանը, բայց ոչ այն ցուցաբերած խաղով, որն այնց ժամանակ էր», - Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es- ը: «Բոլորն ունեն իրենց կարծիքը, և այն պետք է հարգել: Իմը հիմնված է այն փաստի վրա, որ ես երկար տարիներ հաջողություն եմ գրանցել Չեմպիոնների լիգայում, և ես գիտեմ, որ անհնար է նվաճել մրցաշարը, եթե մենք խաղանք այնպես, ինչպես որ խաղացինք», - ավելացրեց նա: