Արցախում լաբորատորիա է ստեղծվում. այն հնարավորություն կտա COVID-19-ի թեստավորում անել
NKԱրցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Արդեն տեղում է նաև անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը:
Բազմապրոֆիլ լաբորատորիան հնարավորություն կտա նոր կորոնավիրուսի թեստավորումն իրականացնել Արցախում: