Մայիսին դիմակ կրելը առավել վտանգավոր է դառնում․ վարակաբան
ԱշխարհՄայիսյան տաք ու, միաժամանակ, ամպրոպային եղանակը վտանգավոր է դարձրել բժշկական դիմակների չարաշահումը: Այս հիմնավորումը բացատրել է վտանգավոր վարակների մասնագետ, իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը:
Գարունը երկիր մոլորակին բերում է ոչ միայն տաք եղանակ, այլև անձրև ու ամպրոպ: Նման պայմաններում բժշկական դիմակների օգտագործումը դառնում է ոչ միայն դժվար, այլև երբեմն նույնիսկ վտանգավոր։ Մայիսին, տնից դուրս գալով, անպայման պետք է ունենաք պահեստային բժշկական դիմակ: «Եթե դիմակը թաց է, կամ դուք շատ եք փռշտացել, ուրեմն ավելի լավ է մեկ ուրիշը դնել: Անիմաստ է քայլել և շնչել քո սեփական վիրուսները: Ավելի լավ է ունենալ մեկ կամ երկու պահեստային դիմակ: Եթե անձրևից այն թրջվել է, ապա ավելի լավ է փոխել այն։ Երբ անձրև է գալիս, դուք կարող եք պարզապես դիմակ չկրել», - պարզաբանեց իմունոլոգը: Դուք կարող եք չորացնել դիմակը, այնուհետև շարունակել օգտագործել այն, բայց կարևոր է հասկանալ, որ այս տեխնիկան չի աշխատի բոլոր պաշտպանիչ դիմակների դեպքում։ «Խորհուրդ չի տրվում չորս կամ ութ շերտերով ծալված բժշկական շղարշով պատրաստված դիմակը լվանալ, քանի որ պաշտպանիչ հատկությունները կրճատվում են։ Գոլորշիով արդուկելը շատ ավելի նպատակահարմար կլինի: Միանգամյա օգտագործման դիմակները պլաստիկ են, այնպես որ դրանք հնարավոր չէ լվանալ կամ արդուկել: Նման դիմակները պարզապես պետք է դեն նետել», - ասաց բժիշկը: Հասարակական վայրերում բժշկական դիմակ և ձեռնոց հագնելը կորոնավիրուսի տարածման դեմ պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է: Այս պաշտպանիչ միջոցները կրելը խորհուրդ է տրվում բոլորին՝ անկախ COVID-19 ախտանիշի առկայությունից կամ բացակայությունից: