Դավիդ Սիլվան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ․ Mirror
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան պատրաստ է երկարաձգելու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև մրցաշրջանի ավարտը, եթե այն վերսկսվի: Ավելի վաղ ESPN- ը հաղորդել էր, որ Սիլվան մտադրություն է հայտնել լքելու «Սիթին» պայմանագրի ավարտին, որը լրանում է հունիսի 30-ին: Այնտեղ ասվում է, որ 34-ամյա խաղացողը կամ պետք է համաձայնվի երկարաձգելու պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ կարճ ժամանակով, կամ հեռանա հունիսի 30-ից: 2010-ին Սիլվան «Վալենսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» և այդ օրվանից անգլիական թիմի համար անցկացրեց 423 պաշտոնական հանդիպում, որոնցում նա խփեց 73 գոլ:
Անգլիայում մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Հինգշաբթի օրը Միացյալ Թագավորության թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվության և սպորտի նախարար Օլիվեր Դոուդենը հայտարարել է, որ կառավարությունը «դուռ է բացում»Անգլիայում հունիսին ֆուտբոլի վերադարձի համար: