Փաշինյանը՝ ասֆալտին փռել, պատերին ծեփել, սամասուդ անել բառերի կիրառման մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՎարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ դիտարկում եղավ, թե Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը հանդես է գալիս բռնության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, սակայն հանրությունը բռնության խոսքի կոնկրետ կիրառման և դրա արդարացմանն է ականատես լինում ոչ միայն ԱԺ-ում, այլև հաճախ վարչապետի բառապաշարում։ Հարցին՝ արդյոք չի՞ կարծում, որ ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, սամասուդ անելը, ցխելը և այլ արտահայտությունների կիրառումը հարիր չէ երկրի բարձրագույն իշխանությանը։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ոչ բոլոր արտահայտություններն է ինքը կիրառել. «Ոչ մեկ չի արդարացնում բռնության որեւէ դեպք։ Ինչ վերաբերում է բառապաշարին, տոնայնությանը եւ այլն, երեւի թե բոլորս էլ պետք է մտածենք, որ մթնոլորտի բարելավման համար բոլորս էլ անելիք ունենք, այդ թվում՝ ես։ Շնորհակալ եմ ձեր դիտարկման համար»։