Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Որ հիվանդությունների դեպքում է դեղերը շահառուներին հատկացվում դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ. ցանկ

Հասարակություն

Կառավարության 2019 թվականի 642-Ն որոշման համաձայն՝ սահմանվել են բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը:

Որոշումը գործում է առ այսօր։

Ց Ա Ն Կ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ՝

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք.

2) հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).

3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).

5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.

7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).

8) մինչև 7 տարեկան երեխաներ.

9) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ:

2. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով՝

1) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

2) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

3) բռնադատվածներ.

4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.

5) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.

6) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:

Ց Ա Ն Կ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

1. Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)

2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)

3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)

4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)

5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)

6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)

7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)

8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)

9. Մալարիա (հակամալարիային դեղեր)

10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)

11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)

12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)

13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)

14. Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)

15. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 1 հավելվածում նշված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին (այսուհետ՝ շահառու) անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի (այսուհետ՝ դեղեր) փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների սահմանման առանձնահատկությունները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն), ինչպես նաև վերջիններիս հետ պայմանագրեր կնքած կազմակերպությունների միջոցով դեղերի՝ դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանված հիվանդությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կենտրոնացված կարգով, իրականացվում է դեղերի ձեռքբերում՝ նախատեսված 15 ամիսների համար` գործող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ԱԱՊ կազմակերպությունների, հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակեպություւնների միջոցով՝ համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 1 հավելվածի՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին ԱԱՊ կազմակերպությունները դեղերը հատկացնում են իրենց կազմում գործող կամ գնումների գործընթացում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացված և պայմանագրերով սահմանված դեղատան (դեղատների) միջոցով (այսուհետ` դեղատուն):

5. Շահառուներին հատկացվող դեղերի արժեքի լրիվ փոխհատուցումն իրականացվում է ԱԱՊ կազմակերպությունների կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում՝ ԱԱՊ կազմակերպությունների կողմից, դեղատան հետ կնքված պայմանագրերի միջոցով: ԱԱՊ կազմակերպությունները հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը կազմակերպում և իրականացնում են ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն` շահառուներին դեղերով անընդհատությունն ապահովելու նպատակով:

6. Լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացված դեղերի ձեռքբերումը ԱԱՊ կազմակերպություններն իրականացնում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գնման ընթացակարգ իրականացնելիս՝ տեխնիկական բնութագիրը կազմելիս, սահմանվում է սպասարկման տարածքում գործող՝ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը, իսկ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատան բացակայության հիմքով գնման ընթացակարգը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր գնման ընթացակարգ` սահմանելով սպասարկման տարածքում գործող՝ մինչև 15 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը:

7. Գնման ընթացակարգի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը որակավորումը հիմնավորող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև իր կողմից առաջարկվող դեղատան մասին տեղեկատվություն (անվանումը, գտնվելու հասցեն, եթե առաջարկվող դեղատունը չի հանդիսանում հաղթող ճանաչված մասնակցի դեղատան մասնաճյուղ, ապա ներկայացնում է համատեղ գործունեության պայմանագիր): Տեղեկատվության հիման վրա գնահատվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված հայտը: ԱԱՊ և հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքված պայմանագրում նշվում է դեղատան վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:

8. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:

9. ԱԱՊ կազմակերպությունը կամ դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է շահառուին:

10. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղատոմսերի գրման, դեղերի բացթողման, հատկացման, ԱԱՊ կազմակերպությունում կամ դեղատանը դեղատոմսերի պահպանման կարգը և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ձևերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշմամբ:

11. ԱԱՊ կազմակերպությունը կարող է դեղեր ձեռք բերել և պացիենտներին անվճար հատկացնել բժշկական հաստատության դեղատնից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:

12. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է պացիենտին դեղը դեղատնից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ԱԱՊ կազմակերպությունում:

13. Դեղատոմսում նշված դեղը (դեղերը) գնահատվում են դեղատան կողմից` նշելով դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը, դեղատոմսի հետևի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի անվանման, քանակի և (կամ) վճարած գումարի մասին:

14. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են ԱԱՊ կազմակերպությանը:

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:

16. Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթություն տրվում է որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերին` ելնելով դրանց պիտանիության ժամկետներից:

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի սպառման և (կամ) գնման և (կամ) մատակարարման ընդհատման դեպքում պացիենտների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով ԱԱՊ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր հանձնարարականով, պետք է ձեռք բերեն և անվճար ապահովեն պացիենտներին:

3. ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄԸ

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերվող դեղերի փոխհատուցումն իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրի շրջանակում:

19. Շահառուներին հատկացված դեղերի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ԱԱՊ կազմակերպությունների միջև կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պետական պատվերի պայմանագիր) շրջանակներում:

20. Դեղերի փոխհատուցման նպատակով ԱԱՊ կազմակերպության կողմից շահառուներին հատկացված դեղերի մասով պետական պատվերի պայմանագրով սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն (այսուհետ՝ ՊԱԳ):

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված հաշվետվություններն առնվազն ներառում են տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, քանակների և փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ:

22. ԱԱՊ կազմակերպությունը դեղատներին մատակարարված դեղերի համար վճարումները կատարում է վերջիններիս միջև կնքված պայմանագրի դրույթների համաձայն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված