«Բլե՞ֆ, վիճակագրությու՞ն, թե՞ հերթական դրվագը հայ ժողովրդի դժնդակ պատմությունից»
BlogosphereՓաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Բլե՞ֆ, վիճակագրությու՞ն, թե՞ հերթական դրվագը հայ ժողովրդի դժնդակ պատմությունից...
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2019թ. ապրիլ ամսին Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, երբ կորոնավիրուս չկար, քան ս.թ. ապրիլ ամսին, երբ կորոնովիրուս կա, որի հետևանքով մարդիկ են մահանում:
Բացի դա, վարչապետը հայտարարում է, որ վարակվածների 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ, ինչը նշանակում է, որ, ըստ էության, մարդու համար հիվանդությունը թղթի վրա գրված ախտորոշում է, քանի որ այդ մարդիկ որևէ բողոք չունեն:
Սա նշանակում է, որ Հայաստանում վարակվածների ընդամենը 25 տոկոսն է ենթարկվում ստացիոնար բժշկական բուժման կամ հետազոտման:
Ես չգիտեմ, թե սա ինչ բացատրություն ունի, բայց, այնուամենայնիվ, հարց է առաջանում. Ինչո՞ւ է Հայաստանում վարակվածների ծավալն ավելի վատ, քան Վրաստանում և Ադրբեջանում:
Ես մասնագետ չեմ և չեմ կարող տալ այս հարցի պատասխանը:
Բայց ես շարունակում եմ պնդել, որ եթե հայտարարված էր արտակարգ դրություն, ուրեմն իշխանությունը պարտավոր էր դրսևորել արտակարգ դրությանը համահունչ և համարժեք խստություն, հարկ եղած դեպքում նաև կոշտ միջոցների կիրառմամբ ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման դրույթների իրականացումը:
Այդ որոշումների չկատարումը, ինչպես նաև այսօրվա վարակի տվյալները ցույց տվեցին, որ այդ գործիքակազմն ուղղակի իրեն չի արդարացրել:
Ի դեպ, անձամբ ես դեմ եմ եղել արտակարգ դրություն հայտարարելուն, հիմա էլ եմ դեմ: Իսկ թե ինչու ընտրվեց այս տարբերակը, այդ մասին կխոսեմ վաղը...»: