Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ) Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմ Հայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ Ադոնց Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 

«Վշտից հույս է ծնվում». գյումրեցի ուսուցիչ Մարտին Փաշայանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևի

Հասարակություն

Գյումրու N10 դպրոցի նախկին տնօրեն, ֆրանսերենի ուսուցիչ Մարտին Փաշայանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշան` ֆրանսիական մշակույթի տարածման գործում ունեցած բազմամյա ավանդի համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և դեսպանության մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը այցելել են Գյումրի` 74-ամյա ուսուցչի բնակարան ու պարգևատրել նրան: Մարտին Փաշայանը դպրոցահասակ տարիքից ապրում է ֆրանսերենով ու ֆրանսիական մշակույթով: Նրա ճաշասենյակ մտնելուն պես՝ Ազնավուրի դիմանկարն է ողջունում հյուրերին, քիչ այն կողմ` Էյֆելյան աշտարակն  ու Նապոլեոն Բոնպարտի փոքրիկ կիսանդրին են ուշադրություն գրավում: Վաստակաշատ ուսուցիչն ասում է՝ Մոլիերի լեզվի հանդեպ սերը դպրոցական աթոռից է սկսվել ու չի վերջանում: Համոզված է՝ «Ֆրանսերենը թռիչքի լեզու է: Ֆրանսերենը ապրելու արվեստ է»:

Արդեն տասը տարի թոշակի անցած Մարտին Փաշայանի արցունքները չորացել են, բայց վիշտը չի մոռանում: Նախքան 1988-ի դեկտեմբերի 7-ը Գյումրու N10 դպրոցի ֆրանսերենի գծով ուսմասվարն էր: Մի քանի րոպեում կյանքն ամբողջովին փոխվեց: Ավերիչ երկրաշարժի հետևանքով կորցրեց կնոջն ու 2 զավակներին: Փլատակների տակ գտավ նաև իր 299 աշակերտի դիերը, ցուցանիշը սարսափեցնող էր՝ դպրոցում ընդհանուր 424 երեխա կար:

Պատմում է` դժբախտության քառասունքի օրը որոշեց շարունակել ապրել, իսկ նրան առաջ շարժվելու ուժ տվեց ավերակների վերածված դպրոցի վերակառուցման  գաղափարը: Գնաց Ֆրանսիա գործընկերներ ու աջակիցներ գտավ: Արդյունքում` Ֆրանսիայի մշակույթի և ֆրանկոֆոնիայի այդ ժամանակվա նախարար Ժակ Թուբոյի մասնակցությամբ 1994-ին տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը: Եվս մի քանի տարի և 1999-ին դպրոցն իր դեռները վերաբացեց 1700 աշակերտի առջև, որտեղ նաև անօգնականներին հոգեբանական ու մարդասիրական աջակցություն էին ցուցաբերում: 

Տարիների ընթացքում ֆրանսիական մշակույթին նվիրված Մարտին Փաշայանի նախաձեռնությամբ դպրոցի բարեկամներ դարձան Մարսելի, Գրենոբլի, Իսլի-լե-Մուլինոյի պատգամավորներն ու մի շարք ֆրանսախոս կազմակերպություններ` դպրոցը դարձնելով Գյումրիի ֆրանկոֆոն օջախներից մեկը: Դեսպան Լաքոտի համոզմամբ՝ այդ ամենը տեղի ունեցավ Փաշայանի հույսի, ֆրանսերենի ու դասավանդման հանդեպ նվիրվածության շնորհիվ: Թեև սա Փաշայանի և իր առաջին հանդիպումն էր, բայց ֆրանսերենի ուսուցչի հերոսական քայլերի մասին իմացել է «Քառասունքի երդումը» ինքնակենսագրական գրքից, որը  շարադրել է ֆրանսահայ լրագրող Պասկալ Մագեզյանը:

«Ձեր հավատը չկորցնելը, Ձեր կատարած ջանքերը Գյումրու վերածննդի մասնակիցն են: Մենք ցանկանում ենք, որ Ձեր հույսը վարակիչ լինի ինչպես ամբողջ Գյումրու, այնպես էլ մեզ համար, քանի որ Ձեր վճռականությունը մեզ էներգիա է փոխանցում, որ աջակցենք ֆրանսերենի տարածմանն ու գոտեպնդենք Հայաստանին իր զարգացման ճանապարհին»,- իր ելույթում ընդծեց դեսպան Լաքոտը: Հավելեց, որ 1988 թվականի աղետի ցնցումը հասավ մինչև Ֆրանսիա, իսկ այդ ժամանակ մի շարք ֆրանսիացիներ, այդ թվում նաև ինքն առաջին անգամ բացահայտեցին Հայաստանը: 

«Ակադեմիական արմավենի» շքանշանը ստեղծել է Նապոլեոն Բոնապարտը 1808 թվականի մարտի 17-ին` նպատակ ունենալով երախտիքի տուրք մատուցել կրթության ու մշակույթի ոլորտի նվիրյալներին: «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգևատրվում են նաև այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակվող այն ֆրանսիացիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ֆրանսիական մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում: «Ակադեմիական արմավենի» շքանշանն ունի 3 աստիճան` Ասպետ, Սպա և Հրամանատար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը
Ամենադիտված