Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը 

Ինչպես է ԵՄ-ն բացում ներքին սահմանները. Իսպանիան և Իտալիան չեն շտապում սկսել տուրիստական սեզոնը

Աշխարհ

Եվրամիությունն աստիճանաբար չեղարկում է վերահսկողությունը ներքին սահմաններում։ Այն բանից հետո, երբ ԵՄ—ի մի շարք երկրներ հայտարարեցին մայիսի կեսերից տեղաշարժման վերսկսման մասին, Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջարկություններ՝ տուրիզմը «Covid—19»—ից փրկելու համար։ Ինչպես հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, թուլացնելով միջոցառումները՝ երկրները պետք է «պաշտպանեն դիտարկման հուսալի համակարգերը եւ զգուշություն պահպանեն»։ Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, սահմանների բացումը կենսականորեն անհրաժեշտ է, քանզի տուրիզմը միության տնտեսության կարեւորագույն ոլորտներից է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրահանձնաժողովը մայիսի 13—ին ներկայացրել է առաջարկություններ, որոնք անդամ երկրները պետք է հաշվի առնեն պետական սահմանները բացելիս եւ զբոսաշրջային այցերը վերսկսելիս։

«Իհարկե, մեզնից յուրաքանչյուրի համար սա անսովոր ամառ կլինի,–նշել է Եվրահանձնաժողովի թվային տնտեսության հարցերով ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեստագերը։–Սակայն եթե պետք է աշխատենք միասին՝ հաշվի առնելով հանձնաժողովի այս առաջարկները, ստիպված չենք լինի ամառն անցկացնել տանը, եւ եվրոպական զբոսաշրջային արդյունաբերությունը կարող է լիովին չկորցնել սեզոնը»։

Համաշխարհային տուրիստական կազմակերպության տվյալներով՝ 2020 թ. նախորդ տարվա համեմատությամբ այդ ուղղությամբ անկումը կկազմի 60—80 տոկոս։ Հաշվի առնելով, որ տուրիզմը կազմում է Եվրամիության ՀՆԱ—ի մոտ 10 տոկոսը, եւ 2018 թ. այնտեղ այցելել են ավելի քան 563 մլն անգամ, միությանը սկզբունքորեն կարեւոր է մոտ ժամանակներս վերականգնել այդ ուղղությունը։

«Սահմանների միակողմանի փակումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն ԵՄ—ի ինստիտուտների հեղինակության, միասնական շուկայի աշխատանքի, տնտեսության, գործազրկության մակարդակի, այլեւ տեղաշարժման ազատության վրա, որը կենսականորեն անհրաժեշտ է զբոսաշրջային հատվածի համար,–հայտարարել է Եվրախորհրդարանի տրանսպորտի եւ տուրիզմի կոմիտեի անդամ, բուլղարացի պատգամավոր Պետար Վիտանովը։–Եվրահանձնաժողովի հայտարարած սկզբունքներն անհրաժեշտ քայլ են։ Ապագայում տուրիզմն ու տրանսպորտը պետք է դառնան վերականգնման առումով կենտրոնական թեմաներից մեկը, որովհետեւ հենց այդ ոլորտներն են ծայրահեղորեն կարեւոր դեր խաղում եվրոպական տնտեսության մեջ»։

Որպես օգնություն տուրիստներին ու ճանապարհորդներին՝ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել հետեւյալ սկզբունքները։

  1. Սահմանային վերահսկողության չեղարկման դեպքում երկրները պետք է հաշվի առնեն երեք չափորոշիչ՝ վիրուսոլոգիական իրավիճակը, սահմանների հատման դեպքում սահմանափակումների պահպանման հնարավորությունը եւ սոցիալ—տնտեսական գործոնը։ Եվրահանձնաժողովը պնդում է «առանց խտրականության» սկզբունքը. մուտքը երկիր պետք է թույլատրվի բոլորին, ով կժամանի վիրուսոլոգիական նման իրավիճակ ունեցող տարածաշրջանից։
  2. Տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելիս, կլինի ինքնաթիռ, գնացք, ավտոմեքենա կամ ջրային տրանսպորտ, կարեւոր է կրճատել ուղեւորների շփումները տրանսպորտային միջոցի աշխատողների ու միմյանց հետ, ինչպես նաեւ սկզբնական շրջանում սահմանափակել ուղեւորահոսքը։
  3. Վերականգնելով հյուրանոցների եւ հանգստյան այլ վայրերի աշխատանքը՝ կարեւոր է հաշվի առնել վիրուսոլոգիական ցուցանիշները, տեղի բնակիչների եւ տուրիստների համար բժշկական օգնության մատչելիությունը, ինչպես նաեւ մոնիտորինգը, թեստավորումն ու «Covid—19»—ով վարակվածների հետ շփմանը հետեւելը։
  4. Անհրաժեշտ է ապահովել այնպիսի ծրագրերի համատեղելիությունը, որոնք հետեւում են «Covid—19»—ով վարակվածների հետ կապին տարբեր երկրներում եւ գործառնական տարբեր համակարգերում։
  5. Զբոսաշրջիկները, որոնց այցելությունները չեն կայացել կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխհատուցման իրավունք ունեն. նրանք կարող են ընտրություն կատարել փողի եւ 12 ամսով վաուչերի միջեւ։ Միեւնույն ժամանակ գերադասելի է երկրորդ տարբերակը, որովհետեւ այն կարող է նվազեցնել տուրօպերատորների ծանրաբեռնվածությունը։

Եվրահանձնաժողովը զբոսաշրջային բիզնեսի համար սահմանել է աջակցության հետեւյալ միջոցառումները.

ա) պետական երաշխիքների համակարգը՝ նույն վաուչերների սխեմայի ապահովման, ինչպես նաեւ ԵՄ—ի կողմից ներդրման համար. 100 հազար ձեռնարկության, որպես օգնություն, հատկացվել է 8 մլրդ եվրո։

բ) Տուրիզմի ընդգրկումը SURE (ժամանակավոր աջակցություն՝ արտակարգ իրավիճակներում գործազրկության ռիսկերի նվազեցման համար) ծրագրում, որն աշխատատեղերի պահպանման համար ենթադրում է 100 մլրդ եվրո։

գ) Բարեգործական վաուչերների համակարգի առաջմղում, որի օգնությամբ հաճախորդները կարող են աջակցել տեղի սերվիսներին՝ հյուրանոցներին, ռեստորաններին եւ այլն։

Մեկ օր անց Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել տեղի հյուրանոցների համար՝ հյուրերի թվի սահմանափակումից մինչեւ սոցիալական հեռավորության պահպանումը։

«Սահմաններն անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել, սակայն պայմանն այն է, որ հարեւանների մոտ վարակակիրների թիվը նվազի,–ասել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Կոսմա Զլոտովսկին։–Այդ որոշումները պետք է կայացնեն յուրաքանչյուր անդամ պետության սանիտարական իշխանությունները»։

Սահմանները բացելու վերաբերյալ իրենց որոշման մասին ԵՄ—ի որոշ անդամներ հայտարարել են դեռ մինչեւ Եվրահանձնաժողովի առաջարկները։ Առաջինը Լատվիան, Լիտվան ու Էստոնիան են, որոնք պայմանավորվել են դեռ մայիսի 15—ից հանել միմյանց միջեւ խոչընդոտները։ Միեւնույն ժամանակ Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսը նշել է, որ բալթյան երկրների միջեւ ազատ տեղաշարժի գոտուն կարող էին միանալ Ֆինլանդիան ու Լեհաստանը, որոնք, սակայն, չեն պաշտպանել այդ գաղափարը։ Հելսինկին սահմանները բացել է մայիսի 14—ին՝ միայն Շենգենի գոտում աշխատանքային այցելությունների համար, իսկ Վարշավան վերահսկողությունը երկարաձգել է մինչեւ հունիսի 12—ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վիրուսի տարածումը բալթյան երկրներում զգալիորեն նվազել է։ Սակայն նրանք մյուսների հետ միասին միջոցառումների թուլացման շրջանում պետք է պաշտպանեն դիտարկման հուսալիություն ու զգույշ լինեն։ ԱՀԿ—ն հետեւում է, որպեսզի տեղաշարժման հարցում սահմանափակումների վերացման մասին որոշումն ընդունվի կոնկրետ փաստերի հիման վրա։

Պետությունների հաջորդ եռյակը, որոնք սկսել են խոսել ազատ տեղաշարժման մասին, Ավստրիան, Չեխիան ու Սլովակիան են։ Ինչպես հայտարարել է սլովակյան ԱԳՆ—ի ղեկավար Մարտին Կլյուսը, այդ երկրները կարող են «մինի Շենգենի պես մի բան ստեղծել»։ Այդուհանդերձ, առաջին հարեւանը, որի հետ Վիեննան ցանկանում է բացել սահմանը, Գերմանիան է. սահմանային վերահսկողությունը կհանվի հունիսի 15—ից։ Նման թուլացումներ են սպասվում նաեւ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի ու Եվրոպայի արեւելյան մասի հարեւանների հետ սահմաններում։

Գերմանիան մտադիր է այսօրվանից թուլացնել վերահսկողությունը Ավստրիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հետ սահմաններում։ Եթե իրադարձությունները բարեհաջող ընթացք ունենան, Շվեյցարիան այդ երկրների հետ սահմանները լիովին կբացի հունիսի 15—ից։

Զբոսաշրջիկների ներգրավման եվրոպական կարեւորագույն կենտրոնները՝ Իսպանիան ու Իտալիան, չեն շտապում բացել տուրիստական շրջանը, քանզի «Covid—19»—ի հիմնական հարվածը հենց այդ երկրներն են կրել։ Հռոմում ուշադրություն են դարձրել Եվրահանձնաժողովի՝ «առանց խտրականության» սկզբունքին։ Ինչպես հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ԵՄ—ի շրջանակներում երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են ստեղծել զբոսաշրջային արտոնյալ ալիքներ, անընդունելի են այդ երկրի համար։ Նման քայլերը, ըստ քաղաքագետի, կարող են փլուզել եվրոպական միասնական շուկան։ Ուստի Իտալիան, որն առաջինը կընդունի եվրոպական տուրիստական խմբերին, դա կանի հուլիսին կամ նույնիսկ օգոստոսին։

Տուրիստական շրջանի՝ հուլիսի 1—ից բացման մասին խոսում են նաեւ Հունաստանում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նման լավատեսական կանխատեսումը բացատրել է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում անկում է ապրում։ Ի դեպ, հենց նա է առաջարկել «անվտանգ միջանցքի» ստեղծման գաղափարը 7 երկրի միջեւ, որոնք համեմատաբար հաջող են պայքարել վիրուսի դեմ։ Խոսքն Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսրայելի, Սինգապուրի, Չեխիայի ու Ավստրալիայի մասին է։ Այդ նախաձեռնության ճակատագիրը, սակայն, դեռ պարզ չէ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված