Երևանի կենդանաբանական այգին այսօր վերաբացվում է․ մուտքը՝ դիմակով
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից վերսկսում է աշխատանքը:
Կենդանաբանական այգում, մասնավորապես, կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։ Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։ Երևանի կենդանաբանական այգուց հորդորում են նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով։ Այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-19։00-ը։ Ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։
Մասնավորապես՝
Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։
Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը», - տեղեկացնում է այգու ֆեյսբուքյան էջը։