Կադիրովը պահանջել է կորոնավիրուսից պաշտպանիչ միջոցների բացակայությունից բողոքող բժիշկներին հեռացնել աշխատանքից․ Eadaily
ԱշխարհՉեչնիայի իշխանությունները հերքել են տեղեկությունները Գուդերմեսի կենտրոնական շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսից անձնական պաշտպանիչ միջոցների բացակայության մասին: Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել է աշխատանքից հեռացնել առողջապահության այն աշխատողներին, ովքեր հայտնել են այս բժշկական հաստատությունում դրանց բացակայության մասին: «Սադրիչներին պետք է աշխատանքից ազատել: Մենք ունենք ամեն ինչից` սարքավորումներ, կոստյումներ, դիմակներ։ Ամեն ինչ բավարար է», - ասել է նա: Ըստ Կադիրովի՝ Չեչնիան առաջատարների շարքում է կորոնավիրուսին հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների առումով, և բավարար միջոցներ կան ոչ միայն հանրապետության կարիքների, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին օգնելու համար: