Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 

Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային  մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990թ.,  ճանապարհին մահացել են:

Տեղեկացրել էինք նաև, 2020թ. մարտի 7-ին Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով  վիճաբանել, ապա հարվածներ է հասցրել իր համաքաղաքացուն: Այնուհետև՝ ընկերոջ հետ միասին, իր «Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գետնին է գցել նրան, ձեռքերով, ոտքերով, այնուհետև նաև դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Քրեական գործով կատարված խուզարկության արդյունքում նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր ատրճանակ, 9 փամփուշտ, 2 նռնակ, ինչպես նաև՝ ա­պօ­րի­նի պահ­վող խո­շոր չա­փե­րով՝ 60,74 գրամ մա­րի­խո­ւա­նա տե­սա­կի թմրա­մի­ջոց:
Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 2 բնակիչների սպանությունը նույնպես կատարվել է վերը նշված 40-ամյա տղամարդու կողմից:

 Նկատի ունենալով, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել՝ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակիչը նույն քաղաքի 30-ամյա բնակչին և նրա ընկերներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2019թ. նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, 28-ամյա երիտասարդին տրամադրելով ապօրինի կերպով ձեռք բերված և պահած «ԱԿ-74» ինքնաձիգ և փամփուշտներ, հանձնարարել է փնտրել նրանց: Իսկ նրա 40-ամյա որդին, Վանաձորի 30-ամյա բնակչի և նրա ընկերների հետ նախկինում  տեղի ունեցած վիճաբանության պատճառով վերջինիս հետ գտնվելով լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, օժանդակել է հորը և 2019թ. դեկտեմբերին 28-ամյա երիտասարդին և Վանաձորի 19-ամյա բնակչին իր «Գազել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Վանաձոր քաղաքի ռեստորաններից մեկի հարակից տարածք, որպեսզի վերջինիս օժանդակությամբ 28-ամյա երիտասարդն իրականացնի նշված անձանց սպանությունը: Սակայն հոր և որդու կամքից անկախ հանգամանքներով նշված անձանց սպանությանն ուղղված գործողություններն ավարտին չեն հասցվել, քանի որ 28-ամյա երիտասարդը, չկատարելով հիշյալ հանցագործությունը, ինքնաձիգն ու փամփուշտները վերադարձրել է 40-ամյա տղամարդու հորը:

Այնուհետև 40-ամյա տղամարդը նույն շարժառիթով վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, կրելով իր ու հոր տիրապետության տակ գտնվող «ԱԿ-74» նույն ինքնաձիգը՝ փամփուշտներով, 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմանում, Վանաձորի բնակիչներ՝ 56-ամյա տղամարդու և 19-ամյա երիտասարդի հետ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց, որտեղ  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ,  նշված ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա տղամարդու և նրա երեք ընկերների ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչները՝ ծնված 1990թ., հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 35-38-104-րդ հոդ­վա­ծի(սպանության օժանդակելը, նախապատրաստելը)  2-րդ մա­սի 1-ին, 8-րդ կե­տե­րով, 104-րդ հոդ­վա­ծի (սպանություն) 2-րդ մա­սի 1-ին, 6-րդ կե­տե­րով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը )1-ին մասով, 112-րդ հոդ­վա­ծի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մա­սի 6-րդ և 9-րդ կե­տե­րով: Նրա հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով: 56-ամյա տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, իսկ 19-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և  268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին
Ամենադիտված