Пашинян перешел на язык шантажа Совпадение или намеченный план? Политика «кнута и пряника» Запада в отношении Пашиняна 290 миллионов фунтов стерлингов в обмен на превращение Армении в Руанду. The Times Президент Казахстана в сопровождении спикера Национального собрания Армении посетил Матенадаран Пашинян: Визит президента Казахстана в Ереван имеет важное значение для дальнейшего развития сотрудничества Казахстан приветствует проект правительства Армении «Перекресток мира» Стоимость сырья для производства шоколада достигла исторически рекордной отметки Главные новости Армении за неделю МИД Армении заявил о необходимость избегать дальнейшей конфронтации на Ближнем Востоке 

38 հակափաստ «Փաշինյանի Հայաստանի» մասին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Общество

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստի մասին տարածել է 38 հակափաստ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վարչապետի կողմից համառ հաստատակամությամբ հրապարակվող 100 «դրական» փաստերի ցուցակը ստիպում է հրապարակել ցուցակն այն իրադարձությունների եւ իրողությունների, որոնք Հայաստանի կյանքում արձանագրվեցին վերջին եռամսյակում։ Դրանք իրական Հայաստանի փաստերն են։ Ցուցակը չենք մանրացնում եւ ներառում ենք միայն առավել խոշոր կետերը, քանի որ գնահատում ենք բոլորիս ժամանակը։

 Համաճարակ

1. Իշխանությունները տապալեցին համավարակի դեմ պայքարը, եւ այսօր Հայաստանը հակառեկորդներ է գրանցում վարակի տարածման հարցում. օրվա կտրվածքով նոր հիվանդների թիվն անցնում է 300-ը, իսկ ընդհանուր հիվանդների թվով 3 մլն. բնակչությամբ Հայաստանը առաջ է մոտ 14 մլն. բնակչություն ունեցող Ադրբեջանից ու Վրաստանից՝ միասին վերցրած։

2. Ծավալներով ու բնակչությամբ փոքր Հայաստանը ուներ բոլոր հնարավորությունները համավարակի տարածումը մեր երկրում արագ լոկալիզացնելու եւ հետագա զարգացում թույլ չտալու համար։ Դրա համար անհրաժեշտ էին հետեւյալ միջոցառումները՝ վայրկյան առաջ դադարեցնել հանրաքվեի քարոզարշավը (չի արվել), վայրկյան առաջ փակել իտալական ավիաթռիչքները (չի արվել), պարտադիր մեկուսացման տանել Իտալիայից եւ մի շարք երկրներից Հայաստան եկածներին (չի արվել). հնարավոր կլիներ խուսափել էջմիածնի եւ կարի ֆաբրիկայի օջախներից։

3. Կարանտինային սահմանափակումները մեծ մասամբ կրեցին ձեւական բնույթ, առաջին մի քանի օրերից հետո սահմանափակումների խախտումների կրեցին զանգվածային բնույթ եւ չտվեցին անհրաժեշտ արդյունքը։

4. Ի սկզբանե իրականացվեցին սահմանափակ թվով թեստեր, ինչն էապես նվազեցրեց համավարակի ծավալների զսպման արդյունավետությունը՝ մյուս ջանքերը դարձնելով անօգուտ։ Ապրիլի 6-ին վարչապետը հայտարարեց, որ խնդիր են դրել՝ վաղվանից կամ մյուս օրվանից, բայց վստահաբար՝ ուրբաթ օրվանից օրը 1000 թեստ անել։ Մայիսի 9-ին մոտեցումը փոխվեց. որոշվեց, որ այդ թեստերի թիվը 1000-ի չի հասնի, դա կլինի ժամանակի ու ռեսուրսի կորուստ, եւ պարտադիր կերպով կթեստավորվեն բուժաշխատողները, թոքաբորբով բոլոր հիվանդները, վիրուսային հիվանդություններ ունեցողները եւ բժիշկների կողմից ցուցում ունեցողները: Այնուամենայնիվ, բուժաշխատողների համատարած թեստավորում մինչ այժմ չի իրականացվել։ Համաճարակի տարածման պատճառներից մեկն էլ թեստավորման համակարգի տապալումն էր։

5. Մայիսի 4-ից սահմանափակումների պաշտոնական թուլացումը չուղեկցվեց անհրաժեշտ նախապատրաստական քայլերով, այն է՝ թեստավորումների էական աճ, հիվանդանոցային հնարավորությունների էական աճ, մեկուսացման հնարավորությունների էական աճ, սահմանված նորմերի խստիվ պահպանման եւ վերահսկման մեխանիզմների կիրառում, հանրային իրազեկման լայնածավալ արշավ։ Սրա արդյունքում ունեցանք հիվանդության տարածման անկառավարելի տարածում, մահացության աճ։

6. Իշխանությունը կայացրեց քաղաքական որոշում՝ ցուցադրաբար անտեսել, արհամարհել տարբեր մասնագետների, հանրային գործիչների, աշխատանքի եւ կառավարման մեծ փորձ ունեցող անձանց առաջարկները եւ խորհուրդները։ Սա թույլ է տալիս արձանագրել, որ իշխանությունը միանձնյա ստանձնում է պատասխանատվություն այն սուր վիճակի համար, հումանիտար աղետի, որը Հայաստանում, ցավոք, ամենայն հավանականությամբ սկսվելու է։

Ներքին կյանք

7. Մինչ ամբողջ աշխարհը նոր բռնկվող կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մեխանիզմներ եւ միջոցներ էր ձեռնարկում, Հայաստանի իշխանությունները Սահմանադրության կոպիտ խախտումով նշանակեցին Սահմադրության փոփոխությունների հանրաքվե՝ իշխանության «սրտի դատավորներից» կազմավորված ՍԴ ունենալու համար։ Վարակի ռիսկի պայմաններում իշխանությունները հանրահավաքներ կազմակերպեցին՝ վտանգելով հանրության առողջությունը։

8. Գեղարքունիքում տեղի ունեցավ Իսլամական պետության բարքերին բնորոշ միջադեպ՝ միջհամայնքային զինված բախում, վիրավորների սամասուդ՝ ոստիկանության ուժերի կողմից հսկվող հիվանդանոցում։ Երկու տարի վարչապետի կողմից քարոզվող ագրեսիայի եւ ատելության հետեւանքները սկսեցին ի հայտ գալ հանրային կյանքի ամենատարբեր մակարդակներում։

9. ԱԺ պատգամավորը նախ ԱԺ ամբիոնն օգտագործեց ընդդիմադիր խմբակցության հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար, իսկ ավելի ուշ՝ հանրային վայրում ֆիզիկական բռնություն գործադրեց իրեն վիրավորողի հանդեպ։

10. Ազգային Ժողովում իշխող խմբակցությունը գնաց ակնհայտ պլանավորված սադրանքի եւ հարձակում իրականացրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա։

11. Երկրի վարչապետը ժամեր անց, իր թիմակիցների արարքը խստորեն դատապարտելու փոխարեն, մեղադրեց ընդդիմությանը։

12. Համավարակի պատճառներով առաջացած տնտեսական սոցիալական խնդիրների մեղմելու նպատակով կառավարությունը սկսեց հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը, որոնք հանրության շրջանում խոր դժգություն, իսկ տնտեսագիտական շրջանակներում սուր քննադատությունների առիթ դարձան։

13. Վարչապետը պաշտոնապես հայտարեց, որ արտակարգ դրության պայմաններում կոմունալ վճարումները չկատարած քաղաքացիների մոտ անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր հետո ազդարարեց, որ սկսվելու են անջատումները։

14. Վարչապետը հայտարարեց, որ չվճարումների պատճառով անջատվել է ընդամենը 736 բաժանորդի գազամատակարարում, Գազպրոմ Արմենիան անմիջապես հերքեց վարչապետին՝ ներկայացնելով 2304 թիվը։

15. «Իմ քայլը» խմբացության բազմաթիվ գրագետ եւ ինքնուրույն մտածող մարդկանցից վարչապետ Փաշինյանին հաջողվեց ստանալ ամորֆ զանգված, որը միայն քվեարկում է ու ծափահարում առաջնորդին։

16. ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ նախարարներն ու պատգամավորները նվիրյալներ չեն, որպեսզի առանց հավելավճարների, ընդամենը 500 000 դրամ աշխատավարձով աշխատեն։

17. Վարչապետն արձանագրեց, որ հասարակության 2/3-ը հիասթափվել է իշխանությունից։

18. Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքական բլոկը դարձավ մեկ հոգու սպասարկող համակարգ եւ շարունակում է նախորդ երկար տարիների մերժելի ձեռագիրը։

19. Վարչապետ Փաշինյանը մեղադրեց լրատվամիջոցներին՝ նախկինում իշխանություններից ֆինանսավորվելու մեջ։ Ըստ Փաշինյանի՝ լրատվամիջոցների 99 տոկոսը եւ լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Հիմա չեն ստանում այդ փողը, այդ պատճառով «կատաղած են»։

 

20. Արտակարգ դրության պայմաններում իշխանությունների կողմից ընդունվեցին մարդու հիմնարար ազատություններին եւ իրավունքներին սպառնացող որոշումներ՝ մամուլի գործունեության սահմանափակումներ, քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահամանափակում։ Այս խնդիրներին անդրադարձան ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը եւ այլոք։ Հայաստանը ներառվեց կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում:

21. «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից հայտ ներկայացվեց գազի գործող սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

22. Լարվածություն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ։ ЕASA-ն հայտարարեց Հայաստանի քաղավիացիայի եւ առանձին ավիաընկերությունների հանդեպ սանկցիաներ եւ արգելքներ կիրառելու մասին։ Թե ինչ իրական հետեւանքներ է այն ունենալու Հայաստանի համար, պաշտոնական սպառիչ պատասխաններ չեն տրվել։

23. Իշխանության տարբեր օղակներից հրաժարականի դիմումներ են ներկայացնում Փաշինյանի համախոհները, ամենայն հավանականությամբ՝ չընդունելով պարտադրվող խաղի կանոնները, եւ չցանկանալով առաջիկայում կիսել նրա հետ պատասխանատվությունը։

24. Վատիկան Մայր Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկսեց իր հեռուստաուղերձների շարքը, որը երկրի հանրային կյանքում ստեղծում է նոր եւ սուր տեղեկատվական առիթներ։ Նախկին դեսպանին մի շարք պատճառներով հաջողվում է ապահովել հսկայական լսարան եւ դառնալ ներքաղաքական զարգացումներում պոտենցիալ գործոն։

25. Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել Ucom-ի սեփականատերերի առջեւ՝ օտարել ընկերությունը։ Սկսվել է ունեզրկման գործընթաց, որի ապահովման համար գործի է դրվում քրեական գործ հարուցելու միջոցով պատժելու մեխանիզմը։ Վտանգի տակ է դրվել 3000 աշխատակցի զբաղվածությունը։

26. Արտակարգ դրության պայմաններում ընդունվել են մի շարք վիճահարույց օրենքներ։ Այդ օրենքների շարքում առանձնանում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որի վտանգները իշխանությունների կողմից ամբողջությամբ չեն գնահատվել։ Օրենքի կիրառումը կարող է բերել բիզնես ակտիվության կտրուկ անկման, կապիտալի արտահոսքի, բացասական ազդեցություն ունենալ երկրի ներդրումային միջավայրի վրա, հասարակության մեջ չհիմնավորված սպասումների ձեւավորման, ընտրովի արդարադատության իրականացման։

27. Վարչապետի հովանավորչությամբ ընտրողների 80 տոկոս ձայն ստացած Երեւանի քաղաքապետը արտակարգ դրության ժամանակ իրեն դսեւորեց դասալիքի պես, գործնականում գրեթե չի երեւում քաղաքացիների աչքին՝ այն պարագայում, երբ աշխարհի մեծ քաղաքների ղեկավարները վարակի դեմ պայքարում իրենց դրսեւորում են իսկական հրամանատարների պես։

28. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Փաշինյանին բացեիբաց մեղադրեց ստախոսության մեջ եւ սկսեց հրապարակայնորեն հանդես գալ անվտանգության եւ երկրի առաջընթացի իր տեսլականներով, ինչը շատերի գնահատմամբ առաջիկա զարգացումերում քաղաքական գործունեության հայտ է։

29. Վարչապետի կողմից Հանրային Խորհրդի նախագահ նշանակվեց նախկին իշխանություններին իր ծառայություններն անտրտունջ մատուցած անձը, որն այժմ նույնպիսի նվիրումով ծառայություններ է մատուցում օրվա իշխանություններին՝ կատարելով ամենացածր պատվերները, ձգտելով արժանանալ իշխանության հավանությանը։

Արտաքին հարաբերություններ

30. Ստացանք ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Սա շոկային էր հանրության համար։ Հայաստանը եւ մյուս համանախագահ երկրները հայտարարությունն առ այսօր չեն հերքել, ինչը նշանակում է, որ Լավրովի հրապարակած մոտեցումները վերջին 1-2 տարվա բանակցությունների արդյունքն են։

31. ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիի կողմից ցեղասպանության փոխարեն կիրառվեց «մեծ եղեռն» տերմինը՝ ի տարբերություն ԵՄ պաշտոնական տեսակետի։

32. Մայիսյան հաղթանակների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռախոսազրույցներ է ունեցել եվրասիական եւ ԱՊՀ գործընկերների հետ՝ բացառությամբ Հայաստանի։

Դատաիրավական համակարգ

33. Քաղաքական իշխանությունների պարտադրանքով դատավոր Աննա Դանիբեկյանը երկարատեւ ընդմիջումից հետո դատական նիստը ցուցադրաբար նշանակեց Շուշիի ազատագրման օրը։ Դանիբեկյանը մերժեց ոչ միայն 4 նախկին վարչապետերի միջնորդությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը, այլեւ՝ համավարակի պայմաններում միջազգային ընդունված չափանիշները եւ մարդասիրական նորմը՝ ռիսկի խմբում գտնվող անձանց խափանման միջոցի փոփոխությունը։ Ի դեպ. երկրորդ նախագահը դատարանի որոշման պահին գտնվում էր հիվանդանոցում եւ ենթարկվել էր վիրահատման։

34. Մամուլով շրջանառվում է վարկած, որ երկրի քաղաքական իշխանությունը դատավորներին հրահանգներ է տալիս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչանի միջոցով։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով եւ նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, եւ նա մահացավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի Նոր Հայաստանում նշանակվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

35. Ձեւավորվել է դատավորների ցանկ, որոնք հլու-հնազանդ կատարում են քաղաքական իշխանության պատվերները՝ խափանման միջոցը կալանք, գույքի կալանք եւ այլն։ Այդ դատավորների թվում են Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, Մնացական Մարտիրոսյանը, Արտյուշա Գաբրիելյանը, Վահե Միսակյան։ Սրան զուգահեռ՝ մեծ թափով շարունակվում են Փաշինյանի հրահանգները չկատարող դատավորների նկատմամբ քրեական եւ այլ հետապնդումները՝ Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան։ Վարչապետ Փաշինյանը կրկին անգամ դատավորներին կոչում է «վնգստացողներ» եւ կրկին անգամ դատական համակարգից չի ստանում արձագանք։

36. ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մտնում է համաշխարհային պառլամենտարիզմի եւ վեհանձն պահվածքի հանրագիտարան՝ հայտարարելով, որ իրեն հեծանվով վրաերթի են ենթարկել․ հարուցվում է քրեական գործ, կայացվում է կալանքի որոշում։

37. Միքայել Մինասյանը ծանր մեղադրանքներ ներկայացրեց վարչապետ Փաշինյանին.

ա/ իրեն առաջարկված գործարք՝ փող եւ լռություն քրեական գործ չհարուցելու դիմաց, բ/ ծխախոտի խոշոր խմբաքանակի մաքսանենգություն, գ/ մաֆիոզ կապեր՝ ադամանդների խոշոր անօրինական գործարքներ։ Իշխանությունները մինչ այժմ չեն հերքել նրա կողմից ներկայացված՝ ծանր մեղադրանքները։

38. ՀՔԾ–ն գործարքի փաստի առիթով հարուցել է քրեական գործ, հարցաքննության է հրավիրվել ԱԱԾ նախկին պետ՝ Ա. Վանեցյանը։

Փաստ-հետգրություն. հասարակության մեջ ավելացել է անորոշության, տագնապի, ճնշվածության զգացողությունը, որի հենքը տնտեսական, սոցիալական եւ առողջապահական է։ Իսկ լուծումը սովորաբար լինում է քաղաքական»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Арарат Мирзоян отправится с рабочим визитом в Королевство Саудовская АравияFreedom House упомянул об отсутствии последствий для спикера парламента РА, плюнувшего в гражданинаКонституционный суд Молдовы одобрил инициирование референдума о членстве страны в ЕвросоюзеАзербайджан нарушает международные нормы содержания армянских пленных: Всеармянский союз “Гардман-Ширван-Нахиджеван”Шольц и Си Цзиньпин обсудили ситуацию на Ближнем Востоке и в УкраинеМученическая смерть езидов Синджара - повтор Геноцида армян спустя век: посол Франции в АрменииАндраник Кочарян уверяет: Никол Пашинян не имеет отношения к идея составить поименный список жертв Геноцида армяМинистр здравоохранения Армении ухитрилась быть не в курсе обысков в министерстве и медцентре «Уигмор»В Армении 3 августа будет отмечаться как День памяти жертв геноцида езидов: проект принят Национальным собраниемЧехия уже купила 180 тыс. артиллерийских снарядов для Украины и пытается обеспечить еще 300 тыс.Национальная академия наук Армении и Объединенный институт ядерных исследований подписали соглашение о сотрудничествеПредставитель Армении: Большинство утверждений Азербайджана выходит за рамки юрисдикции Международного судаПопытки Азербайджана ставить знак равенства между Арменией и Азербайджаном несерьезны и циничны: Егише КиракосянГантаарян: Решение об использовании территории Азербайджана для израильских ударов по Ирану примут СШАPositive Peace 2024: Показатель Армении улучшился на 9,2 процентаСоединенные Штаты уведомили Израиль, что не будут участвовать в возможных действиях против Ирана: ABCШольц заявил о недопустимости шантажа ядерным оружиемМинистр иностранных дел Канады приветствовала участие канадского эксперта в миссии ЕС в АрменииВ Армении открылся 4-й гостиничный комплекс MarriottВ Ереване началось внеочередное заседание НС: На повестке всего 1 вопросИнститут «Зорян» в Университете Аризоны представит историю Геноцида армянМинистры обороны США и Израиля обсудили последствия иранского удараПашинян перешел на язык шантажаСовпадение или намеченный план?Политика «кнута и пряника» Запада в отношении Пашиняна290 миллионов фунтов стерлингов в обмен на превращение Армении в Руанду. The TimesМинистр: Армения намерена увеличить количество своих спутников в космосе до трехДочь Бена Аффлека кардинально сменила имиджНесколько образцов произведенного в Армении оружия прошли внутренние испытания и скоро будут использоваться в ВСВ Москве нашли мертвым сына экс-генпрокурора РоссииЛевон Кочарян: В вопросе возвращения армян в Арцах существует международный консенсусЭксперт: Иран больше не ведет переговоры с Израилем, он обсуждает вопросы с его союзникамиВ сети обсуждают редкое имя дочери Петросяна: «Она будет одна»Bloomberg: МАГАТЭ продолжает работать в Иране, несмотря на обострение с ИзраилемКурсы валют в АрменииМинистр: Армения не стремится к закрытию российских телеканаловК миссии наблюдателей ЕС в Армении присоединился первый канадский экспертЕС значительно расширил контакты с Ираном, чтобы предотвратить эскалацию: Financial Times«Гражданский договор»: Тавушская область Армении не должна стать «политической игрушкой»Президент Казахстана в сопровождении спикера Национального собрания Армении посетил Матенадаран«Гражданский договор»: Премьер-министр Армении не отказывался от употребления слова «геноцид»Агрессия Азербайджана привела к проблемам экологии региона: представитель Армении по международным правовым вопросамПремьер-министр Сингапура объявил об отставкеПашинян и Токаев провели переговорыДепутат: Комиссия по делимитации и демаркации не имеет решения по поводу сдачи Баку сел Тавушской областиМакрон намерен добиться прекращения огня в текущих конфликтах на время ОИ-2024 в ПарижеВ торгово-экономическом сотрудничестве Армении и Казахстана есть нереализованный потенциал: Никол ПашинянПашинян: Визит президента Казахстана в Ереван имеет важное значение для дальнейшего развития сотрудничестваКазахстан готов предоставить площадку для переговоров между Арменией и Азербайджаном: Касым-Жомарт ТокаевПашинян - Токаеву: Реализация проекта «Перекресток мира» может радикально изменить ситуацию в регионе
Самое популярное