Փաշինյանը գիտակցո՞ւմ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը․ Արթուր Ղազինյան
Блогосфера«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում։
Սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը։
Ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում. Փաշինյանը գիտակցում է՞ այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը, հասկանում է՞, որ իր և իր անգրագետ թիմի դատարկ մեծամտության ու անբովանդակ պոռոտախոսության պատճառով Հայաստանի տնտեսական ու առողջապահական համակարգերը հայտնվել են փլուզման եզրին։
Պատրա՞ստ է կրել անձնական և թիմային պատասխանատվություն այս իրավիճակի համար, խոստովանել իր անզորությունն ու անկարողությունը դիմակայել օրեցօր խորացող և անկառավարելի դարձած մարտահրավերներին։
Հայրենասեր, պատասխանատու և ինքնասիրություն ունեցող առաջնորդը վաղուց խոստովանել էր իր ձախողումն ու տապալումը և արժանապատիվ կերպով ներկայացրել էր իր հրաժարականը։
Բայց ոչ Փաշինյանը, քանի որ հայրենասիրությունը, ինքնասիրությունն ու պատասխանատվության զգացումը ոչ մի կապ չունեն իր հետ։
Հ.Գ. Հանրաքվե լինելո՞ւ ա»։