«Յուվենտուսը» կերկարաձգի պայմանագիրը Դիբալայի հետ մինչև 2025 թվականը․ Football Italia
ՍպորտԹուրինյան «Յուվենտուս» ակումբը կերկարաձգի պայմանագիրը արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ մինչև 2025 թվականը։ 26-ամյա արգենտինացու գործակալը, կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված ներկայիս իրավիճակով պայմանավորած, չէր կարող մեկնել Իտալիա: Բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ նա կկարողանա ժամանել Իտալիա: Նշվում է, որ նոր պայմանագրի քննարկումները միայն ձևական բնույթ կկրեն: Պորտալի տեղեկություններով՝ Դիբալեին կառաջարկվեն պայմանագրի նոր պայմաններ, նրա ներկայիս աշխատավարձը 7,5 միլիոն եվրոյով կավելանա, իսկ պայմանագրին կավելացվեն նոր բոնուսներ: 2015-ի ամռանը Դիբալան միացավ «Յուվենտուսին» «Պալերմոյից»։ Բիանկկերիի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին: Այս մրցաշրջանում հարձակվողը 34 խաղում խփել է 13 գոլ: