France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border 

Ինչպես «մերժվեց» ԽԾԲ-ն Հայաստանում. «յուղոտ» պաշտոններ՝ յուրայիններին

Analytical

Վերջին շրջանում կրկին սկսեց քննարկումների մեծ ալիք բարձրանալ այն մասին, որ նոր կառավարության օրոք էլ պետական համակարգում շարունակում են աշխատանքի ընդունել խնամի, բարեկամ, ծանոթի միջոցով: Պատճառն այն էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկու տարբեր հաստիքներում նշանակել է իր ընկերոջն ու քավորին:  «Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»,- համոզված է Նիկոլ Փաշինյանը: Եթե հետևենք վարչապետի այս տրամաբանությանը, ապա մեր իշխանություններին որևէ կերպ արդյունավետ չես համարի 


Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Փաշինյանի մանկության մեկ այլ ընկեր՝ Հայկ Ղալումյանը, ով նաև նրա կնքահայրն է, նշանակվել է Փաշինյանի հայրենի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, նույնպես Փաշինյանի մանկության ընկերն է, որը պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքից: Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Մարությանի մանկության ընկեր Հայկ Սարգսյանը նշանակվել է Ոստիկանության պետ։ Մյուս ընկերը՝ Տիգրան Վիրաբյանը, Երևանի փոխքաղաքապետն է։ Մեկ այլ ընկեր, ում հետ Մարությանը նաև քավորսանիկական կապի մեջ է, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն է։ Մարությանի մանկության ընկերներից ևս մեկը՝ Ավետ Պողոսյանը, նշանակվել է Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար։ Մարությանի մանկության ընկերներից Նիկոլայ Սարիբեկյանն էլ նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ՝ կարելի է միայն «պատկերացնել»։ Քաղաքապետի խորհրդական Արթուր Սարգսյանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Գրիգորյանի նշանակման հարցերում կրկին դեր է խաղացել Մարությանի կինը, ով մտերիմ է նշանակված անձանց կանանց հետ և ընդհանուր զրույցներում միջնորդել է հենց նրանց նշանակել այդ պաշտոններին: 


Պաշտոն ստացած խնամի-ծանոթ-բարեկամներով աչքի է ընկնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա մտերիմ և հովանավորյալ Արտյոմ Սմբատյանն 9 ամիս օրենքի խախտմամբ նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նշանակվել է առողջապահության փոխնախարար։ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կուրսընկեր Դավիթ Մկրտչյանը ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ է: 
Պատգամավոր Սոնա Ղազարյանն իր օգնական է նշանակել սկեսրոջ եղբոր որդուն՝ Ռուբեն Բանուչյանին։ Պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, Հրազդանի քաղաքապետն է: 


Այն, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր բարեկամների պաշտոնների է նշանակում, նա չի հերքում և «չի արդարանում»` ասելով. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն»։ Օրինակ, Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանում աշխատանքի է ընդունել իր զարմիկին՝ Գևորգ Մանուկյանին, ում նշանակել է իր օգնականի պաշտոնում: իսկ մեկ այլ բարեկամի նշանակել է իր խորհրդական: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ բարեկամը մարզպետի մորաքրոջ հարսն է, ով ներկայումս Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Մեկ այլ մորաքրոջ հարսի ևս մարզպետը ցանկանում էր Ավշարի դպրոցում պաշտոնի նշանակել, սակայն դա իրականություն չդարձավ համացանցում բարձրացված աղմուկից հետո: Մարզպետը պաշտոն է տվել նաև իր բաջանաղ Արտավազդ Նազարեթյանին, ով նշանակվել է որպես մարզպետի տեղակալ: 


Անցյալ ամիս 37 քաղաքացի է դիմել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետում աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Տեսուչ դառնալ տենչող այս 37 հոգուց ընտրել են ԱԺ «իմքայլական» պատգավար Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: 

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։ 
«Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MPParliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttons
Most Popular