Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

«Զվարթնոցի» անվանափոխության ներկա փորձը պետք է դիտել ապազգային օրինագծերի համատեքստում. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Опять двадцать пять»! — Ռուսներն այսպես են ասում, երբ որևէ հիմարություն կրկնվում է։

Պարզվում է, այսօր «Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին» (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2864215173646553&id=279009952167101

Բայց չէ՞ որ հանրությունը 2018 թ. աշնանն այդ հնարովի «հարցն» արդեն քննարկել էր ու գլխովին մերժել։

2018 թ. հոկտեմբերի 7-ին Դիմատետրում այսպիսի գրառում էի արել.

«ՀԱՅԵ՛Ր, Ե՞ՐԲ ԵՔ ՄԻ ՔԻՉ ՀԱՅԱՆԱԼՈՒ
Օտարամոլության հերթական 9-րդ ալիքը դարձյալ գլխովին ծածկել է ազգիս մի զգալի հատվածին։ Երևանի օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու ջատագովները հազիվ թե գիտեն, որ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՆԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ («ԶՎԱՐԹՈՒՆՆԵՐԻ») ԲԱՆԱԿ։ Հայաստանի օդային գլխավոր դարպասի համար ավելի համապատասխան, ավելի ազգային, ավելի պատմամշակութային, ավելի հայերեն անվանում գտնել հնարավոր չէ։ Վերջապես, Շառլ Ազնավուրը ոչ թե հայկական, այլ ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ է։ Իսկ եթե մի օր Հայաստանում իսկապես առաջանա ինչ-որ մի նշանակալից շինության կամ թեկուզ բնակավայրի անվանափոխության անհրաժեշտություն, ապա առաջին հերթին պետք է հիշել հայոց մեծերին՝ մեր փառավոր արքաներին ու սպարապետներին, Մովսես Խորենացուն, Եղիշեին, Գրիգոր Տաթևացուն, Հովհաննես Թումանյանին ու շատ ու շատ ուրիշներին, հետո նոր հայացքները հառել օտար մշակույթի գործիչներին, որքան էլ նրանք աշխարհահռչակ լինեն ու հայկական ծագում ունենան...» (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=394190674452183&id=100015837611475&hc_location=ufi

Իսկ ո՞րն է այս չեղած «հարցը» նորից օրակարգ բերելու նպատակը։ Երկու փոխլրացնող ենթադրություն ունեմ։

Առաջին. Եվրոպական Միությունը Ֆրանսիայի կառավարության միջոցով ճնշում է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի նա, օգտվելով «համավարակի» ընձեռած հնարավորություններից, «Զվարթնոցը» վերանվանի «Շառլ Ազնավուր»։ Նպատակը՝ քայլ առ քայլ զրկել Հայաստանն ազգային խորհրդանիշներից և փոխարինել դրանք եվրոպական խորհրդանիշներով։ Չպետք է մոռանանք նաև, որ 2008-2009 թթ. Շառլ Ազնավուրն իր ողջ հեղինակությամբ թև ու թիկունք էր կանգնել Հայ-թուրքական տխրահամբավ ու հակահայկական արձանագրություններին՝ կատարելով ԵՄ-ի և Ֆրանսիայի կառավարության ուղղակի պատվերը։ Ազնավուրը մեծ երգիչ ու արվեստագետ էր, հայ ժողովրդի կողմից էլ շատ սիրված դեմք էր, բայց քաղաքականապես, ցավոք, ֆրանսիացիների համար միանգամայն կառավարելի գործիչ էր, որը միշտ էլ ազնվորեն ընդգծում էր իր «հայկական ծագումով ֆրանսիացի» լինելու հանգամանքը, որտեղ կարևորը վերջինն էր, ոչ թե առաջինը։ Հետևաբար, «Զվարթնոցի» անվանափոխության ներկա փորձը պետք է դիտել Լանզարոտի ու Ստամբուլի կոնվենցիաների ու նմանատիպ եվրոպածին, ապազգային օրինագծերի համատեքստում և դրանց հեռահար նպատակների քաղաքական ծիրի մեջ։

Երկրորդ ենթադրությունս էլ այն է, որ ՀՀ կառավարությունը մեզ շեղում է շատ ավելի կարևոր հարցերից, որոնք այս պահին ձնագնդի պես կուտակվում են ու սպառնում մեզ ազգովին իրենց տակ թողնել։ Դրանց մեծ մասը ձեռակերտ է ՝ կառավարության մտրցած կարանտինային տնաքանդ սահմանափակումների միջոցով տնտեսության կտրուկ անկումը, գործազրկության աճը, մարդկանց եկամուտների նվազումը, բյուջեի նոսրացումը, կրթության և գիտության կաթվածահար վիճակը, վերջապես՝ ադրբեջանական ագրեսիայի մեծ հավանականությունը։

Եվ փոխանակ ժողովրդին համախմբելու ու մոբիլիզացնելու՝ այդ հրատապ հարցերի դեմն առնելու համար, կառավարությունը մեզ մեկը մյուսի հետևից հրամցնում է ահա այսպիսի պակասամիտ օրակարգեր։

Համենայն դեպս, մեկ անգամ ևս ընդգծեմ, որ ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանը, այլև Հայաստանում ՈՐԵՎԷ մեծ շինություն կամ բնակավայր սխալ է անվանակոչել օտար մշակույթի ներկայացուցիչների անվամբ, քանի դեռ մեր մշակույթի ու պատմության բազմաթիվ մեծ գործիչներ չեն արժանացել նման պատվին։

Հ.Գ. Չմոռանանք նաև այն, որ Շառլ Ազնավուրը մեզանում արդեն մեծարված ու ոգեկոչված է։ Կա Շառլ Ազնավուրի անվան հրապարակ Երևանի կենտրոնում, Շառլ Ազնավուրի տուն-թանգարան Երևանում (համալիրն իր մեջ ներառում է բացօթյա համերգասրահ և հանգուցյալ մաեստրոյի նստավայրը), Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոն Վանաձորում, Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոն Ստեփանակերտում, Գյումրիում դրված է նրա արձանը։ 1996-ին Շառլ Ազնավուրը ստացել է «Երևանի պատվավոր քաղաքացի», իսկ 2001-ին՝ «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումները, 2004-ին պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության ազգային հերոս» կոչմամբ ու Հայրենիքի շքանշանով, 2008-ին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ պատվավոր դեսպանն էր և Շվեյցարիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանը: Բա՞վ չէ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Ամենադիտված