Քրիստինա Ագիլերան լողավազանային ֆոտոշարք է հրապարակել (լուսանկարներ)
PhotosԵրգչուհի Քրիստինա Ագիլերան շաբաթ օրը Ինստագրամի իր էջում լողավազանում արված գիշերային ֆոտոշարք է հրապարակել՝ մակագրելով այն «Լիցքավորվելով լողացող լուսնից» գրառմամբ։ Կադրերում 39-ամյա երգչուհին կրում է սև լողազգեստ և նեոնային վարդագույն շրթներկ։
«Աչքերս լայն բաց են, ես նորից ողջ եմ: Զգացմունքներս սրվել են, լվացե՛ք մեղքերս», - լուսանկարին կից մեջբերել է Ագիլերան իր՝ 2018 թվականին թողարկված «Ազատագրում» ալբոմից հայտնի երգի տողերը: