Պապարացիները լուսանկարել են Դի Կապրիոյին՝ իր սիրելիի և նրա հայրիկի ուղեկցությամբ (լուսանկարներ)
ԼուսանկարներՊապարացիների տեսախցիկը Մալիբուի փողոցներից մեկում ֆիքսել է Լեոնարդո Դի Կապրիոյին՝ իր ընկերուհու՝ Կամիլա Մորրոնեի և նրա հայրիկի՝ նախկին սուպերմոդել Մաքսիմո Մորոնեի հետ: «Տիտանիկի» 45-ամյա աստղը լուսանկարներում ուրախ տեսք ունի։ «Նրանք միշտ միասին են, բայց, կարծես, փորձում են գաղտնիություն պահպանել», - ասում են ներքին աղբյուրները՝ հավելելով, որ նրանք «զույգերի այն տեսակը չեն, որոնք հաճախակի միմյանց մասին խոսում են սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում»: